Էվարիստ Նդայիշիմիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվարիստ Նդայիշիմիե
 
Կուսակցություն՝ National Council for the Defense of Democracy–Forces for the Defense of Democracy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մոտ հունիսի 17, 1968(1968-06-17)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Commune of Giheta, Գիտեգա, Բուրունդի[2]
Քաղաքացիություն  Բուրունդի
Ամուսին Angeline Ndayishimiye?

Էվարիստ Նդայիշիմիե (կիռունդի և ֆր.՝ Évariste Ndayishimiye, մոտ հունիսի 17, 1968(1968-06-17)[1], Commune of Giheta, Գիտեգա, Բուրունդի[2]), պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Բուրունդիի ներկայիս նախագահը 2020 թվականի հունիսի 18-ից, հութու համայնքի ներկայացուցիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականին Գիհետա կոմունայում։ Սովորել է իրավաբանություն Բուժումբուրայի Բուրունդիի համալսարանում։ 1995 թվականի ամռանը թութսի զինվորականների կողմից համալսարանի կամպուսի գրոհից հետո Նդայիշիմիեն միացել է Ժողովրդավարության պաշտպանության ազգային խորհուրդ-Ժողովրդավարության պաշտպանության ուժերին։ Աստիճանաբար անցել է ապստամբների մարտական կազմավորումների հրամանատարական դիրքեր. նրա անմիջական հրամանատարը Նկուրունզիզան էր։ Նդայիշիմիեւ մականունը եղել է «Նևա» «N.Eva»[4]։

Նա վերահսկում էր Ժողովրդավարության պաշտպանության ազգային խորհուրդ-Ժողովրդավարության պաշտպանության ուժերի մարտիկների հավաքագրման ծրագիրը Բուրունդիայի կանոնավոր բանակում՝ համաձայն կառավարության հետ կնքված պայմանագրերի։ Բանակի բրիգադի գեներալի կոչումով զբաղեցրել է կադրերի բաժնի պետի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի կարևորագույն պաշտոնները։ 2006-2007 թվականներին եղել է ներքին գործերի և հասարակական անվտանգության նախարարը, որից հետո զբաղեցրել է նախագահի ռազմական կաբինետի ղեկավարի (խորհրդատուի) պաշտոնը։ 2009 թվականին Նդայիշիմիեն դարձավ Բուրունդիի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը։

2020 թվականի հունվարի 26-ին Ժողովրդավարության պաշտպանության ազգային խորհուրդ-Ժողովրդավարության պաշտպանության ուժերի համագումարում Ռուենը առաջադրվել է որպես Բուրունդիի նախագահի թեկնածու։ Նա հաղթել է 2020 թվականի մայիսի 20-ին կայացած համընդհանուր ընտրություններում՝ ստանալով ձայների 68,72%-ը (87,7%-ի մասնակցությամբ)[5]։ Նա պաշտոնը ստանձնեց սպասվածից մի փոքր շուտ՝ 2020 թվականի հունիսի 18-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://twitter.com/iburundi/status/1008332133285457920
  2. 2,0 2,1 2,2 https://www.jeuneafrique.com/355699/politique/burundi-cinq-choses-a-savoir-evariste-ndayishimiye-nouveau-patron-cndd-fdd/
  3. «Outgoing Burundi President Nkurunziza, Famed for Soccer and Violence, Dies» (անգլերեն). The New York Times. 2020 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  4. Кусов В.Г. «Эварист Ндайишимийе: президент Бурунди, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Ндайишимийе, Эварист». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  6. «Burundi's Evariste Ndayishimiye is sworn in as president» (անգլերեն). «Би-би-си». 2020 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվարիստ Նդայիշիմիե» հոդվածին։