Էվան Ադամս
Էվան Ադամս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Tla'amin Nation, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Lester B. Pearson College? |
Մասնագիտություն | դրամատուրգ, դերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Էվան Տլեսլա Ադամս (անգլ.՝ Evan Tlesla Adams, նոյեմբերի 15, 1966, Tla'amin Nation, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան, դրամատուրգ, բժիշկ։ Հայտնի է 1998 թվականին Շերման Ալեքսիի նկարահանած «Ծխի ազդանշաններ» և 2002 թվականին նկարահանած «The Business of Fancydancing» Ֆիլմերում մարմնավորած դերերի համար։
Կինոգործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին «Ծխի ազդանշաններ» ֆիլմում «Լավագույն դեբյուտային կատարում» անվանակարգում արժանացել է «Անկախ ոգի» մրցանակին, 2002 թվականին «Fancydancing» ֆիլմում մարմնավորած դերի համար` «Los Angeles Outfest» մրցանակի։
Կանադայում Ադամսը հիմնականում հանդես է եկել հեռուստատեսությամբ, այդ թվում մարմնավորելով դերեր The Beachcombers,"Lost in the Barrens" Da Vinci's Inquest, Neon Rider, These Arms of Mine, Da Vinci's City Hall, The L Word և Wolf Canyon հեռուստաֆիլմերում ու հեռուստաշոուներում և բեմական դերեր Lear և Dry Lips Oughta Move to Kapuskasing պիեսներում։ Հանդես է եկել նաև «Just Watch Me: Trudeau and the 70's Generation» վավերագրական ֆիլմում` խոսելով իր սեփական փորձի մասին` որպես երիտասարդ գեյ[1][2]։
Նրա պիեսները` Dreams of Sheep, Snapshots, Dirty Dog River և Janice's Christmas բեմադրել են Կանադայում և արտերկրում։
2017 թվականին Էվան Ադամսը նկարահանվել է «Հնդկական ձի» ֆիլմում։
Բժշկական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամսը Կանադայում աշխատել է Սլիամմոն ազգի հետ առողջապահական ծրագրերի շրջանակներում, այդ թվում` ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուսուցում, ալկոհոլից և թմրանյութերի չարաշահումից բուժում։ 2002 թվականին Ադամսն ավարտել է Կալգարի համալսարանը` ստանալով բժշկի որակավորում։ Բժշկական պրակտիկան անցել է Սուրբ Պողոսի հիվանդանոցում / UBC (որպես գլխավոր ռեզիդենտ), Ջոն Հոփքինսի համալսարանից ստացել է հանրային առողջության մագիստրոսի կոչում և Բրիտանական Կոլումբիայի առողջապահության նախարարությունում եղել է առողջապահության նահանգային պատասխանատուի տեղակալ։ 2007 թվականի ապրիլին Ադամսը նշանակվել է Բրիտանական Կոլումբիայի նահանգի առաջին բնիկ բժիշկ-խորհրդատուն[3], 2012 թվականի ապրիլին նշանակվել է Բրիտանական Կոլումբիայի առողջապահության պատասխանատուի տեղակալ[4]։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին դարձել է Բրիտանական Կոլումբիայի առաջին ազգերի գլխավոր բժիշկը[5][6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Smoke Signals Gay Actor Lands New Career-Defining Role». advocate.com. 2014 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Out». Here Publishing. 2002 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ BC Government Ministry of Health. «Dr. Evan Adams, Aboriginal Health Physician Advisor». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ BC Government Ministry of Health. «Dr. Evan Adams named Deputy PHO for Aboriginal health». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Trevor Kehoe (2014 թ․ հոկտեմբերի 30). «FNHA Announces Dr. Evan Adams as New Chief Medical Officer».
- ↑ «Dr. Evan Adams Named Chief Medical Officer of First Nations Health Authority». Native News Online. 2014 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Anderson-Minshall, Diane (2014 թ․ նոյեմբերի 23). «Smoke Signals' Gay Actor Turned Doctor Lands New Career-Defining Role». Advocate.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էվան Ադամս Internet Movie Database կայքում
|