Էվան Ադամս
Էվան Ադամս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1966 (55 տարեկան) |
Ծննդավայր | Tla'amin Nation |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դրամատուրգ, դերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Էվան Տլեսլա Ադամս (անգլ.՝ Evan Tlesla Adams, նոյեմբերի 15, 1966, Tla'amin Nation), կանադացի դերասան, դրամատուրգ, բժիշկ։ Հայտնի է 1998 թվականին Շերման Ալեքսիի նկարահանած «Ծխի ազդանշաններ» և 2002 թվականին նկարահանած «The Business of Fancydancing» Ֆիլմերում մարմնավորած դերերի համար։
Կինոգործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին «Ծխի ազդանշաններ» ֆիլմում «Լավագույն դեբյուտային կատարում» անվանակարգում արժանացել է «Անկախ ոգի» մրցանակին, 2002 թվականին «Fancydancing» ֆիլմում մարմնավորած դերի համար` «Los Angeles Outfest» մրցանակի։
Կանադայում Ադամսը հիմնականում հանդես է եկել հեռուստատեսությամբ, այդ թվում մարմնավորելով դերեր The Beachcombers,"Lost in the Barrens" Da Vinci's Inquest, Neon Rider, These Arms of Mine, Da Vinci's City Hall, The L Word և Wolf Canyon հեռուստաֆիլմերում ու հեռուստաշոուներում և բեմական դերեր Lear և Dry Lips Oughta Move to Kapuskasing պիեսներում։ Հանդես է եկել նաև «Just Watch Me: Trudeau and the 70's Generation» վավերագրական ֆիլմում` խոսելով իր սեփական փորձի մասին` որպես երիտասարդ գեյ[1][2]։
Նրա պիեսները` Dreams of Sheep, Snapshots, Dirty Dog River և Janice's Christmas բեմադրել են Կանադայում և արտերկրում։
2017 թվականին Էվան Ադամսը նկարահանվել է «Հնդկական ձի» ֆիլմում։
Բժշկական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամսը Կանադայում աշխատել է Սլիամմոն ազգի հետ առողջապահական ծրագրերի շրջանակներում, այդ թվում` ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուսուցում, ալկոհոլից և թմրանյութերի չարաշահումից բուժում։ 2002 թվականին Ադամսն ավարտել է Կալգարի համալսարանը` ստանալով բժշկի որակավորում։ Բժշկական պրակտիկան անցել է Սուրբ Պողոսի հիվանդանոցում / UBC (որպես գլխավոր ռեզիդենտ), Ջոն Հոփքինսի համալսարանից ստացել է հանրային առողջության մագիստրոսի կոչում և Բրիտանական Կոլումբիայի առողջապահության նախարարությունում եղել է առողջապահության նահանգային պատասխանատուի տեղակալ։ 2007 թվականի ապրիլին Ադամսը նշանակվել է Բրիտանական Կոլումբիայի նահանգի առաջին բնիկ բժիշկ-խորհրդատուն[3], 2012 թվականի ապրիլին նշանակվել է Բրիտանական Կոլումբիայի առողջապահության պատասխանատուի տեղակալ[4]։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին դարձել է Բրիտանական Կոլումբիայի առաջին ազգերի գլխավոր բժիշկը[5][6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Smoke Signals Gay Actor Lands New Career-Defining Role»։ advocate.com։ նոյեմբերի 23, 2014։ Վերցված է օգոստոսի 19, 2016
- ↑ «Out»։ Here Publishing։ դեկտեմբերի 1, 2002։ Վերցված է օգոստոսի 19, 2016
- ↑ BC Government Ministry of Health։ «Dr. Evan Adams, Aboriginal Health Physician Advisor»։ Վերցված է 2011-06-24
- ↑ BC Government Ministry of Health։ «Dr. Evan Adams named Deputy PHO for Aboriginal health»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2013-01-16
- ↑ Trevor Kehoe (հոկտեմբերի 30, 2014)։ «FNHA Announces Dr. Evan Adams as New Chief Medical Officer»
- ↑ «Dr. Evan Adams Named Chief Medical Officer of First Nations Health Authority»։ Native News Online։ նոյեմբերի 17, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-05-ին։ Վերցված է 2017-09-09
- ↑ Anderson-Minshall Diane (նոյեմբերի 23, 2014)։ «Smoke Signals' Gay Actor Turned Doctor Lands New Career-Defining Role»։ Advocate.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էվան Ադամս Internet Movie Database կայքում
|