Jump to content

Էուդի Սիմելանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էուդի Սիմելանե
աֆրիկաանս՝ Eudy Simelane
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1977(1977-03-11)[1]
ԾննդավայրՔվաթեմ, Էկուրհուլենի, Գաուտենգ, ՀԱՀ[1]
Մահացել էապրիլի 27, 2008(2008-04-27)[1] (31 տարեկան)
Մահվան վայրՔվաթեմ, Էկուրհուլենի, Գաուտենգ, ՀԱՀ[1]
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունֆուտբոլիստուհի և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ

Էուդի Սիմելանե (մարտի 11, 1977(1977-03-11)[1], Քվաթեմ, Էկուրհուլենի, Գաուտենգ, ՀԱՀ[1] - ապրիլի 27, 2008(2008-04-27)[1], Քվաթեմ, Էկուրհուլենի, Գաուտենգ, ՀԱՀ[1]), հարավաֆրիկացի ֆուտբոլիստ, Հարավային Աֆրիկայի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամ, ԼԳԲՏ իրավունքների շարժման ակտիվիստ, Քվաթեմ քաղաքի առաջին բացահայտ լեսբուհիներից մեկը։ Իր սեռական կողմնորոշման պատճառով մի խումբ հանցագործների կողմից ենթարկվել է խմբակային բռնաբարության և սպանվել[2]։

Ֆուտբոլային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կիսապաշտպան հանդես է եկել«Springs Home Sweepers» ակումբում, եղել է նաև կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, եղել է երկրի ամենահայտնի ֆուտբոլիստուհիներից մեկը[3][4]։ Բացի խաղից, չորս թիմում զբաղեցրել է մարզչի պաշտոն[5]։

Էուդի Սիմելանեի կիսամերկ մարմինը հայտնաբերվել է Քվաթեմ քաղաքի գետերից մեկում։ Նրան բռնաբարել և դաժան ծեծի ենթարկել մի խումբ մարդիկ, որից հետո հանցագործները դանակի 25 հարված են հասցրել տուժողի դեմքին, կրծքին, ոտքերին և նրա մարմինը նետել ջուրը։ Կարճ ժամանակ անց «ActionAid» միջազգային հասարակական կազմակերպությունը, Հարավային Աֆրիկայի Մարդու իրավունքների հանձնաժողովի աջակցությամբ, իր զեկույցում նշել է, որ հանցագործությունը կատարվել է ատելությունից դրդված՝ զոհի սեռական կողմնորոշման պատճառով։ Human Rights Watch մոնիտորինգի, հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ և հանցագործությունը կապել Էուդի Սիմելանեի սեռական կողմնորոշման հետ[6]։

Հանցագործության մեջ կասկածվող չորս անձանց դատավարությունը սկսվել է 2009 թվականի փետրվարի 11-ին Մպումալանգա նահանգի Դելմաս քաղաքում։ Կասկածյալներից մեկն ընդունել է բռնաբարության և սպանության մեջ իր մեղքը և դատապարտվել 32 տարվա ազատազրկման։ Նույն թվականի սեպտեմբերին երկրորդ հանցագործը դատապարտվել է բռնաբարության, սպանության և կողոպուտի համար և դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Հանցագործության մյուս երկու անդամները արդարացվել են և ազատ արձակվել[7][8]։

2009 թվականին Սիմելանի հիշատակին նրա սպանության վայրի մոտ փոքրիկ հուշակոթող է կառուցվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 BBC Sport — 1988.
  2. https://yuratoy.livejournal.com/180254.html, Эуди Симелане. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Tribute To The Late Former Banyana Banyana Player, Eudy Simelane» (անգլերեն). Южноафриканская футбольная ассоциация. 1 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  4. ««Исправительное изнасилование» по-южноафрикански». Русская служба Би-би-си. 30 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  5. «Joburg Pride Wall of Rememberance». Gay & Lesbian Pride News (անգլերեն). GMax.co.za. 3 октября 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  6. «ЮАР: первые по изнасилованиям». Крым.Реалии (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  7. «Life for killing lesbian activist» (անգլերեն). Կաղապար:Не переведено 3. 23 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  8. «Remembering Eudy, KwaThema's brightest, killed on its darkest night» (անգլերեն). The Global Game. 30 августа 2009, доп. 22 сентября. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]