Էնդլա թատրոն
Էնդլա Endla teater | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Երկիր | Էստոնիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1911 |
Կայք | endla.ee |
Endla Theatre Վիքիպահեստում |
Էնդլա (էստ․՝ Endla teater), թատրոն Էստոնիայի Պյառնու քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի սկզբնական շենքի եղել է մեծ պահեստային տարածք առանց պատուհանների, որը կառուցվել է Պառնայում 19-րդ դարի սկզբին շրջագայող թատերական խմբերի համար և բնակիչների շրջանում հայտնի էլ եղել «Planwagen» անունով։ Դրա երկարությունը կազմել է մոտավորապես 33 մետր, լայնությունը՝ 10 մետր։ Առաջին ամբողջական ներկայացումը բեմադրվել է 1824 թվականին։ Դա եղել է «Permi Jago unne-näggo» երկու գործողությամբ բուֆոնադը Տալլինի գերմանական դերասանական խմբի կողմից, որը եղել է Ավգուստ ֆոն Կոցեբուի «Der Trunkenbold» կատակերգության ադապտացիան, որն իրականացրել է Պետեր Անդրեաս Յոհան Շտեյնսբերգը[1]։
1910 թվականի մայիսի 23-ին դրվել է նոր թատերական շենքի կառուցման հիմնաքարը։ Այն հանդիսավոր կերպով բացվել է 1911 թվականի հոկտեմբերի 22-ին։ Որպես առաջին ներկայացում բեմադրվել է «Libahunt» (Աբորոգեն) պիեսը, որը գրվել է էստոնացի դրամատուրգ Աուգուստ Կիցբերգի կողմից[1]։
1918 թվականի փետրվարի 23-ին թատրոնի պատշգամբից հռչակվել է Էստոնիայի անկախության հռչակագիրը՝ Տալլինում հռչակումից մեկ օր առաջ։
Թատրոնը հրդեհից այրվել է 1944 թվականին, իսկ նրա ավերակները, որոնք օգտագործվել են որպես պահեստային տարածք, պայթեցվել են 1961 թվականին[1][2]։ Նոր շենքը կառուցվել է 1967 թվականին՝ ի հիշատակ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի։ 1967 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացվել է Աուգուստ Յակոբսոնի «Պայքար առանց ճակատային գծի» պիեսը։ Նոր թատրոնի գլխավոր դահլիճը տեղավորում էր 600 տեղ, ուներ պտտվող բեմ, շենքն ունեցել է ընդարձակ փորձասրահներ[1]։
1953 թվականից մինչև 1987 թվականը թատրոնը կրել է «Պյառնուի Լ. Կոյդուլայի անվան դրամատիկական թատրոն» անվանումը[1]։
1978 թվականին թատրոնի անձնակազմը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[3]։
1988 թվականին թատրոնին վերադարձրել են նախկին անունը՝ «Էնդլա»[1]։