Աուգուստ Յակոբսոն
Աուգուստ Յակոբսոն էստ․՝ August Jakobson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1904 |
Ծննդավայր | Պյառնու, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 23, 1963 (58 տարեկանում) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Ժանրեր | պիես և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ |
![]() | |
August Jakobson Վիքիպահեստում |
Աուգուստ Յակոբսոն (էստ․՝ August Jakobson, օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1904, Պյառնու, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 23, 1963, Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի գրող, պետական ու կուսակցական գործիչ։ Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1947), Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1947, 1948)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուգուստ Յակոբսոնը ծնվել է գործարանի աշխատողի ընտանիքում։ Սովորել է գիմնազիայում, որի վարձը տալու համար աշխատել է նավահանգստում, փայտի պահեստում և այլն։ Գիմնազիայի վերջին դասարանում՝ 1925 թ., սկսել է գրել իր առաջին վեպը՝ «Աղքատ մեղավորների արվարձան». դա քաղաքի աղքատության մասին գիրք է, որ հարուստ է ինքնակենսագրական նյութով։ Վեպը տպագրվել է 1927 թ.։ Գիմնազիան ավարտելուց հետո Յակոբսոնն ընդունվել է Տարտուի համալսարան, սովորել է քաղաքատնտեսություն, ապա՝ բժշկություն։
1939 թ-ից գրողների միության անդամ է, 1940 թ-ից աշխատում է «Կոմունիստ» թերթում ու միաժամանակ նաև «Գեղարվեստական գրականություն և արվեստ» թերթի գլխավոր խմբագիր։
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1938- «Ուրվականներ» (1939, «Վանեմույնե» թատրոն)
- «Կյանքը միջնաբերդում» (1946)
- «Պայքար առանց ճակատային գծի» (Տալլինի դրամատիկական թատրոն)
- «Ժանգ» (1947)
- «Երկու ճամբար» (1948)
- «Մեր կյանքը» (1948)
- «Շինարարներ» (1949)
- «Ցերեկվա ու գիշերվա սահմանագծին»
- «Բորենիներ» (1951)
- «Պահապան-հրեշտակը Նեբրասկիից» (1953)
- «Մահ» (1954)
- «Ծեր կաղնին» (1955)
- 1957—1958 — «Փոթորկի հանգույցներ» դրամատիկական ժամանակագրություն 5 պիեսից
- Վեպ «Աղքատ մեղավորների արվարձան» (1927)
- Վեպեր «Հավերժ էստոնացիներ» (1937—1940)
- Պատմվածքների ժողովածուներ «Պարտիզանի տղան» (1943)
«Կյանքը միջնաբերդում» ու «Բորենիներ» պիեսներն էկրանավորվել են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123163161 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аlеkоrs R. August Jakobson // 15 aastat eesti noukogude kirjandust. — Tallinn, 1955.
- Levin S. Muutide paljastamine // Eesti Noukogude teater. Almanathhl. 1954. — Tallinn, 1955.
- Тоом Л. Аугуст Якобсон. — М., 1956.
- Туpко Т. Аугуст Якобсон // Театр. 1949. № 5. С. 20—28.
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Պյարնու քաղաքում ծնվածներ
- Մայիսի 23 մահեր
- 1963 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի գրողներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ