Էմ Սի Ռեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենցո Ջերալդ Պետերսոն
Lorenzo Jerald Patterson
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1969(1969-06-14)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՔոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունManuel Dominguez High School?
Մասնագիտությունդերասան, ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժիշտ և սցենարիստ
ԱնդամությունKelly Park Compton Crips?
Կայքnationvillain.com
 MC Ren Վիքիպահեստում

MC Ren, իրական անունը՝ Լորենցո Ջերալդ Պետերսոն (ռուս.՝ Lorenzo Jerald Patterson, հունիսի 14, 1969(1969-06-14)[1], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, N.W.A. խմբի նախկին երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MC Ren-ը ծնվել և մեծացել է Կոմտոնում, սովորել է Դոմինգեսի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 17 տարեկանում, սկսել է երգել N.W.A. խմբում և օգնել Eazy-E-ին։

Մենակատարի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

N.W.A-ի փակումից հետո՝ 1991 թվականին, MC Ren-ը սկսեց իր՝ մենակատարի կարիերան։ 1992 թվականին Eazy-E-ի հետ նա թողարկեց իր առաջին փոքր ալբոմը՝ Kizz My Black Azz անվամբ, «The Final Frontier» և «Behind The Scene» երգերով, Ruthless Records լեյբլում։ Ալբոմը հասել է մինչև Billboard չարթեերի 12-րդ տեղը։ 1993 թվականի վերջին նա ձայնագրեց իր ալբոմներից մեկը՝ «Shock Of The Hour», որը գրավել է առաջին տեղը Billboard Top R&B and Hip-hop Albums չարթում[3]։ 1994 թվականին նա մասնակցել է Eazy-E-ի կազմակերպած աշխատանքներին («The Muthaphukkin’ Real»)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին նա հրաժարվեց Իսլամից, իսկ 2000 թվականին նա ասել է, որ քրիստոնեությունն իր գլխավոր կրոնն է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]