Էլվիս Մերզլիկին
Էլվիս Մերզլիկին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լատիշ․՝ Elvis Merzļikins |
Մասնագիտացում՝ | Հոկեյիստ |
Երկիր՝ | Լատվիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 13, 1994[1] (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռիգա, Լատվիա |
Ակումբ՝ | Hockey Club Lugano? |
191 սանտիմետր[2] | |
Քաշ՝ | 85 կիլոգրամ |
Էլվիս Մերզլիկին (լատիշ․՝ Elvis Merzļikins, ապրիլի 13, 1994[1], Ռիգա, Լատվիա), լատիշ պրոֆեսիոնալ հոկեյիստ, դարպասապահ։ Ներկայումս խաղում է Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբում։ Լատվիայի հավաքականի անդամ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլվիսը ծնվել է գործարար Վյաչեսլավ Մերզլիկինի և Սանդրա Վանագա-Մատինսկու ընտանիքում։ Ավագ եղբայրը Ռենարսն է։ Երբ տղան երեք տարեկան է եղել, հայրն անհետ կորել է։ Մայրը միայնակ մեծացրել է երկու որդիներին[3]։
Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի NHL դրաֆտի ժամանակ նրան ընտրել է ամերիկյան «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբը[4]։ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Մերզլիկինը մի քանի հանդիպում անցկացրել է «Լուգանոյի» պահեստայինների նստարանին։ Հիմնական կազմում առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ «Լոզաննայի» դեմ խաղում («Լուգանոն» հաղթել է 2-1 հաշվով)։
2019 թվականի մարտի 20-ին Էլվիսը մեկ տարով նորեկի պայմանագիր է կնքել Հոկեյի ազգային լիգայի «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբի հետ[5]։
Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերզլիկինը մասնակցել է 2012 թվականի աշխարհի առաջնությանը և 2013 թվականի երիտասարդական առաջնությանը։
2016 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ընտրվել է որպես Լատվիայի տափօղակով հոկեյի հավաքականի դարպասապահ, և հանդես է եկել մեկնարկային կազմում Շվեդիայի դեմ առաջին իսկ խաղում (լատիշները պարտվել են 1-2 հաշվով)[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.iihf.com/en/events/2018/wm/teams/roster/1610/ — IIHF.
- ↑ https://www.iihf.com/en/events/2024/wm/teams/roster/45155/latvia — IIHF.
- ↑ От убитого отца до ломбардов, нищеты: путь латвийского вратаря Элвиса Мерзликина(չաշխատող հղում)
- ↑ «Jackets select Elvis Merzlikins 76th overall». JacketsCannon.com. 2014 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «НХЛ. «Коламбус» подписал контракт с вратарем сборной Латвии Мерзликиным». sports.ru. 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Game lineup». iihf.com. 2016 թ․ մայիսի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.