Էլվիս Մերզլիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիս Մերզլիկին
NLA, HC Lugano vs. Genève-Servette HC, 18th October 2014 53.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Elvis Merzļikins
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝Flag of Latvia.svg Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 13, 1994(1994-04-13) (28 տարեկան)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիա

Էլվիս Մերզլիկին (լատիշ․՝ Elvis Merzļikins, ապրիլի 13, 1994(1994-04-13), Ռիգա, Լատվիա), լատիշ պրոֆեսիոնալ հոկեյիստ, դարպասապահ։ Ներկայումս խաղում է Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբում։ Լատվիայի հավաքականի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիսը ծնվել է գործարար Վյաչեսլավ Մերզլիկինի և Սանդրա Վանագա-Մատինսկու ընտանիքում։ Ավագ եղբայրը Ռենարսն է։ Երբ տղան երեք տարեկան է եղել, հայրն անհետ կորել է։ Մայրը միայնակ մեծացրել է երկու որդիներին[1]։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի NHL դրաֆտի ժամանակ նրան ընտրել է ամերիկյան «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբը[2]։ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Մերզլիկինը մի քանի հանդիպում անցկացրել է «Լուգանոյի» պահեստայինների նստարանին։ Հիմնական կազմում առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ «Լոզաննայի» դեմ խաղում («Լուգանոն» հաղթել է 2-1 հաշվով)։

2019 թվականի մարտի 20-ին Էլվիսը մեկ տարով նորեկի պայմանագիր է կնքել Հոկեյի ազգային լիգայի «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբի հետ[3]։

Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերզլիկինը մասնակցել է 2012 թվականի աշխարհի առաջնությանը և 2013 թվականի երիտասարդական առաջնությանը։

2016 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ընտրվել է որպես Լատվիայի տափօղակով հոկեյի հավաքականի դարպասապահ, և հանդես է եկել մեկնարկային կազմում Շվեդիայի դեմ առաջին իսկ խաղում (լատիշները պարտվել են 1-2 հաշվով)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]