Էլվիո Պորսել դե Պերալտա
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1938 | ||
Ծննդավայր | Villa María, Կորդովա, Արգենտինա | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 9, 2000 (61 տարեկան) | ||
Մահվան վայր | Տալկա (քաղաք), Չիլի | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էլվիո Ռիկարդո Պորսել դե Պերալտա Առնալդո (իսպ.՝ Elvio Ricardo Porcel de Peralta Arnaldo, հուլիսի 12, 1938, Villa María, Կորդովա, Արգենտինա - ապրիլի 9, 2000, Տալկա (քաղաք), Չիլի), արգենտինացի և չիլիացի ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակողական կիսապաշտպանի դիրքում[1]։ El duro entre los duros («Ամենակոշտը կոշտերի մեջ») մականունով Պերալտան հայտնի էր իր բնավորությամբ և կարիերայի ընթացքում ստացել է ռեկորդային՝ 97 կարմիր քարտ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորսել դե Պերալտան ծնվել է 1938 թվականի հուլիսի 12-ին Արգենտինայի Վիլա Մարիա քաղաքում[1]: Նա երկաթուղային պաշտոնյայի որդի էր և պատանեկության տարիներին՝ 11 տարեկանից, ֆուտբոլ էր խաղում արգենտինական «Ունիոն Սենտրալ» ակումբում[2][3]: Նա ցանկացել է բժշկություն ուսումնասիրել, սակայն հրաժարվել է այդ նպատակից, երբ 16 տարեկանում՝ 1954 թվականին, առաջարկ է ստացել միանալու Պրիմերա դիվիզիոնի «Ատլետիկո Տիգրե» ակումբին[2]: «Տիգրեի» կազմում նա խաղացել է 1954-1958 թվականներին, 1959 թվականին տեղափոխվել է «Վելես Սարսֆիլդ», այնուհետև 1960-1961 թվականներին վերադարձել է «Տիգրե»[1]:
Պորսել դե Պերալտան 1962 թվականի ապրիլին Վիսենտե Կանտատորեի առաջարկով հեռացել է Արգենտինայից և միացել չիլիական «Ռեյնջերս դե Տալկա» ակումբին: «Տիգրեում» վերջին տարիներին հարձակվող լինելուց հետո նա տեղափոխվել է կիսապաշտպանական դիրք, որտեղ խաղացել էր իր կարիերայի սկզբում: Վեց տարի՝ 1962-1967 թվականներին, նա խաղացել է «Ռեյնջերսի» կազմում և այդ թիմի լավագույն խաղացողներից մեկն էր[2]։
1968 թվականին Պորսել դե Պերալտային շնորհվել է Չիլիի քաղաքացիություն: Նույն թվականին նրան նկատել է «Սանտյագո Ուոնդերերսի» մարզիչ Խոսե Պերես Ֆիգեյրասը, և Պորսելը պայմանագիր է կնքել այդ ակումբի հետ[2]։ Նա երկու մրցաշրջան խաղացել է Los Panzers մականունով հայտնի թիմում և 1968 թվականին նրա առանցքային խաղացողներից էր։ 1968 թվականին այն նվաճել է Չիլիի ֆուտբոլային առաջնության հաղթողի տիտղոսը և մասնակցել է 1969 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը[2][4]:
Պորսել դե Պերալտան գովասանքի է արժանացել «Սանտյագո Ուոնդերերսում» իր «ուժի, տոկունության, խառնվածքի և հպարտության» համար[2]: Նրան մականունն էր El duro entre los duros՝ բառացիորեն՝ «ամենակոշտը կոշտերի մեջ»[4]: Լրագրող Անտոնինո Վերան «Էստադիո» ամսագրում գրել է[2].
Պորսել դե Պերալտան 1970 թվականին տեղափոխվել է «Ունիոն Լա Կալերա»[1]։ Թեև նա համարվում էր տաղանդավոր խաղացող, սակայն ուներ «բռնկուն, երբեմն անզուսպ» խաղացողի համբավ[2]: Իր կարիերայի ընթացքում նա ռեկորդային՝ 97 անգամ հեռացվել է խաղադաշտից[4]։ Նրա վերջին հեռացումը հանգեցրել է կարիերայի ավարտին[2]: «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի դեմ խաղում Մանուել Ռոդրիգես Վեգան հարվածել է Պորսել դե Պերալտային, և նա «վրեժխնդիր է եղել»: Նա «վազել է ամբողջ դաշտով»՝ հետապնդելով փախչող Ռոդրիգես Վեգային[5]: Ի պատասխան՝ մրցավար Խուան Կարվախալը կարմիր քարտ է ցույց տվել Պորսել դե Պերալտային, որը նա համարել է անարդարացի և մի հարվածով գետնին է տապալել Կարվախալին[2][6]: Ֆուտբոլի կենտրոնական ասոցիացիան (ACF) Պորսել դե Պերալտային ցմահ որակազրկել է սպորտից[7]: Նա մի քանի բողոքարկում է ներկայացրել դատարան և ի վերջո ստացել է միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն այլևս երբեք պրոֆեսիոնալ մակարդակով չի խաղացել[4]։
Հետագա կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորսել դե Պերալտան իր խաղային կարիերայից հետո հաստատվել է Չիլիի Վիլյա Ալեմանա քաղաքում։ Նա ունեցել է «Donde Porcel» անունով ռեստորան։ Նա ամուսնացած էր, ուներ երեք երեխա[2]։
Պորսել դե Պերալտան մահացել է 2000 թվականի ապրիլի 9-ին Տալկա քաղաքում սրտի կանգից՝ 61 տարեկանում[2][4]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտյագո Ուոնդերերս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Campos, Carlos (12 October 2023). Los Panzers del Puerto (Spanish). Canopus Editorial Digital SA. էջեր 66–68. ISBN 9789569641824.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Tapia, Toro. «Elvio Porcel De Peralta». MemoriaWanderers.cl (Spanish).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Un duro entre los duros» [A tough one among the tough ones]. La Nación (Spanish). 12 April 2000.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Los principales "hacheros" de la historia del fútbol chileno» [The main “axemen” in the history of Chilean football]. El Ágora (Spanish). 6 January 2023.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Las 8 agresiones que sorprendieron al fútbol chileno» [The 8 attacks that surprised Chilean football]. Diario AS (Spanish). 31 October 2016.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dote, Sebastian (10 September 2019). «Los 10 peores castigos del fútbol chileno» [The 10 worst punishments in Chilean football]. El Dínamo (Spanish).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|