Էդրիեն Քոուլ
Էդրիեն Քոուլ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1895 |
Ծննդավայր | Glen Iris |
Մահացել է | փետրվարի 14, 1966 (70 տարեկան) |
Մահվան վայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Գիլոնգի քերականության դպրոց |
Մասնագիտություն | օդաչու |
Պարգևներ և մրցանակներ | |
Adrian Cole Վիքիպահեստում |
Էդրիեն Քոուլ (հունիսի 19, 1895, Glen Iris - փետրվարի 14, 1966, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի ռազմական օդաչու, եղել է Ավստրալիայի Թագավորական ռազմաօդային ուժերի ավագ հրամանատարներից, այնուհետև զբաղեցրել է ավստրալիական ավիացիայի փոխնախագահի պաշտոնը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդրիենը ծնվել է 1895 թվականին, Մելբուռնի արվարձաններից մեկում[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ, այնուհետև 1916 թվականին նրան ծառայության են ուղարկել Ավստրալիայի օդային կորպուս, որտեղ նա ծառայել է Մերձավոր Արևելքի ռազմաօդային նավատորմի 1-ին ստորաբաժանումում (էսկադրիլիա), իսկ հետո՝ Եվրոպայի արևմտյան զորաճակատի ռազմաօդային նավատորմի 2-րդ ստորաբաժանումում։ Ճանաչվել է որպես բարձրակարգ օդաչու-ռմբարկու՝ ոչնչացնելով հակառակորդի ավելի քան տասը ինքնաթիռ, ինչի համար պարգևատրվել է բրիտանական «Ռազմական խաչ» շքանշանով և «Օդաչուական նշանավոր ծառայությունների համար» խաչով։ 1921 թվականին նա եղել է Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի հիմնադիրներից մեկը։
1935 թվականին Քոուլին շնորհվել է հրամանատարի կոչում, իսկ մեկ տարի անց հրամանատար է նշանակվել Սիդենեյի մոտ գտնվող Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի Ռիչմոնդի ռազմաբազայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քոուլը դարձել է Դարվինի (քաղաք Ավստրալիայում) հյուսիսարևմտյան ռազմական շրջանի ղեկավար, իսկ հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ Հյուսիսային Աֆրիկայում, Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ցեյլոնում։ 1942 թվականին Դիեպ քաղաքի ճակատամարտի ժամանակ նա վիրավորվել է։ 1946 թվականին կենսաթոշակի անցնելուց հետո Քոուլը ընդգրկվել է ավիաընկերությունների տնօրենների խորհրդի կազմի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Эдриан Коул (чиновник RAAF) • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Eaton, Brian (1993). «Cole, Adrian Lindley Trevor (1895–1966)». In Ritchie, John (ed.). Australian Dictionary of Biography: Volume 13. Melbourne: Melbourne University Publishing. ISBN 0-522-84512-6. {{cite book}}
: Text "Melbourne University Press" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդրիեն Քոուլ» հոդվածին։ |
|