Jump to content

Էդվարդ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Դանիելյան
Ծնվել էապրիլի 1, 1952(1952-04-01)
ԾննդավայրԵղվարդ, Հայաստան
Մահացել էհուլիսի 15, 2016(2016-07-15) (64 տարեկան)
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Հայաստան
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1977)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԵրկերThe Armenian genocide 1894-1922, Yerevan, 2005.
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Էդվարդ Գալուստի Դանիելյան (ապրիլի 1, 1952(1952-04-01), Եղվարդ, Հայաստան - հուլիսի 15, 2016(2016-07-15)[1]), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թ. ապրիլի 1-ին ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Եղվարդ քաղաքում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ Այնուհետև աշխատել է ԵՊՀ ՈՒԳՀԱ-ի խորհրդում որպես ավագ տեսուչ, ապա ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1981 թվականից դասավանդել է ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։ 1984-1988 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում Հայոց պատմություն մասնագիտությամբ։ 1988 թվականից գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, եղել գաղտնի կոմիտեի անդամ։ 1996 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անդրկովկասում ապաստանած արևմտահայ գաղթականությունը 1914-1922 թվականներին» թեմայով։ Ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1981-2016 թվականներին դասավանդել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնում։ Էդվարդ Դանիելյանը երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է 2016 թ. հուլիսի 15-ին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մահացել է ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդվարդ Դանիելյանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.