Jump to content

Էդուարդ I-ի դղյակներն ու ամրոցները հնագույն Գվինեդ թագավորությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ I-ի դղյակներն ու ամրոցները հնագույն Գվինեդ թագավորությունում
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Անգլիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

էդուարդ I-ի դղյակներն ու ամրոցները հնագույն Գվինեդ թագավորությունում , Էդուարդ I-ի (1272—1307 թվականներ) կառավարման ժամանակաշրջանից լավ պահպանված ամրություններ են։ Տեղակայված են Գվինեդի[1] թագավորության տարածքում՝ հյուսիսային Ուելսում։ Էդուարդ I-ի ամրոցներն ու դղյակները 1986 թվականին ընդգրկվել են Մեծ Բրիտանիայում[1] ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշարհային ժառանգության այս կառույցները իրենց մեջ ներառում են Բոմարիս և Հարլեք դղյակները, ինչպես նաև Կարնարվոն և Կոնվի ամրոցները։ Բոլոր ամրոցները միասին կազմում են մեկ միասնական ոճային ամբողջություն, որոնք իրենից ներկայացնում են միջին դարերի զինվորական ճարտարապետական կառույց։ Դղյակները կառուցել է պալատի գլխավոր զինվորական ճարտարապետ Ջեյմսը՝ Սենտ Ջորջից[1]։

Կարնարվոն ամրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվել է թագավորի նստավայրը հյուսիսային Ուելսում, որտեղ տեղակայված է եղել նաև երկրի կառավարությունը։ Ամրոցի նշանակությունը մեծացավ այն ժամանակ, երբ 1284 թվականին այնեղ ծնվել է Էդուարդ I-ի որդին։ Ամրոցը առավել հայտնի դարձավ 1969 թվականին արքայազն Չարլզի ինվեստիտուրայի ժամանակ[2]։։

Կոնվի ամրոցը, 1902 թվական

Կառուցվել է 1283-1287 թվականներին։ Այն իր մեջ ներառում է 2 կախովի և 8 վիթխարի հրանոթային աշտարակ[3]։ Կոնվիի քաղաքային պատերը` 1,2 կմ երկարությամբ, տեղակայված են ամրոցի հյուսիսային և արևելյան կողմերում։ Հանդիսանում է Եվրոպայում ամենալավ պահպանված այս տիպի կառույցներից մեկը։ 21 հրանոթային աշտարակները և 3 դարպասները համանդիսանում են այս պատերի մի մասը[4]։

Հարլեք ամրոցը ունի ոչ մեծ ներքին բակ և համակենտրոն նախագիծ։ Ամրոցում գերակշռում են 2 աշտարակներով վիթխարի դարպասները և 4 շրջանաձև, անկյունային աշտարակները։ Ամրոցը կառուցվել է 1283-1289 թվականներին։ Դիմացել է քառամյա շրջափակմանը, որը սկսել էր Օուայն Գլինդուրի` 1404 թվականին[5] կողմից։

Բոմարիս ամրոցը էդվարդ I-ի վերջին ամենամեծ, ամրություններից է։ Շինարարությունը սկսվել էր 1295 թվականին։ Չնայած նրան, որ ամրոցի կառուցումը ավարտված չէ, այնուամենայնիվ այն համարվում է համակենտրոն պլանավորման վառ օրինակ։

Էդուարդ I-ի ամրոցներն ու դղյակները հին Գվինեդ թագավորությունում
Կարնարվոն ամրոցի հյուսիս արևելյան աշտարակ Կոնվի ամրոցի քաղաքային պարիսպ Հարլեք ամրոց Բոմարիս ամրոց

Տարածքի պահպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոմարիս և Հարլեք ամրոցները իրենցից ներկայացնում են 13-րդ դարի ճարտարապետության յուրահատուկ գլուխգործոց։ Կազմված են կրկնակի պատերից և ունեն համակենտրոն պլանավորում, ինչը համապասխանում է համաշխարհային ժառանգության առաջին աստիճանի ցանկում ընդգրկվելու համար։ Իսկ այն հաստատված փաստը,որ այս ամրոցների շարքը եղել է թագավորական նստավայր, համապատասխաում է ընդգրկվածության երրորդ աստիճանին։ Ամրոցների շինարարությունը տևեց մինչև 1330-ական թվականները[1]։

Համաշխարհային ժառանգության ցուցանակ Կորնարվոն ամրոցի վրա

Ամրոցների և նրա հարակից կառույցների կառավարմամբ զբաղվում է Cadw ընկերությունը, որը հանդիսանում է Ուելսի կառավարության պատմական տարածքներով զբաղվող վարչություն, որի առաջադրանքը հանդիսանում է երկրի պատմական հուշարձանների պաշտպանությունն ու մուտքի թույտվության կազմակերպումը՝ պատմական կառույցների, տարածքների, հնագույն հուշարձանների, ինչպես նաև ծովի հատակի հնագիտությունը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Castles and Town Walls of King Edward in Gwynedd» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  2. «Places to Visit: Caernarfon Castle» (անգլերեն). Cadw. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  3. «Places to Visit: Conwy Castle» (անգլերեն). Cadw. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  4. «Places to Visit: Conwy Town Walls» (անգլերեն). Cadw. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  5. «Places to Visit: Harlech Castle» (անգլերեն). Cadw. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  6. «About Cadw» (անգլերեն). Cadw. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.