Jump to content

Էդիթ Նորթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Նորթման
Ծնվել էհոկտեմբերի 8, 1893(1893-10-08)[1]
ԾննդավայրԴանիա
Մահացել է1956
Վախճանի վայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և USC School of Architecture?

Էդիթ Նորթման (անգլ.՝ Edith Northman, հոկտեմբերի 8, 1893(1893-10-08)[1], Դանիա - 1956, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), Հարավային Կալիֆոռնիայի առաջին կին ճարտարապետներից մեկը։ Ստեղծել է մի շարք լայնամասշտաբ շինություններ, այդ թվում բնակարանային և կոմերցիոն կառույցներ[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Մորթենսեն Նորթմանը ծնվել է 1893 թվականին Դանիայում։ Հայրը եղել է դանիացի, մայրը` շվեդ։ Երբ Էդիթը ինը տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Նորվեգիա և այնտեղ մնացել, մինչև Էդիթն ավարտել է ավագ դպրոցը։ Այնուհետև Էդիթը տեղափոխվել է Կոպենհագեն` սովորելու արվեստի դպրոցի ստուդիայում։ 1914 թվականին ընտանիքը գաղթել է ԱՄՆ, մի քանի տարի հետո Էդիթը տեղափոխվել է Յուտա նահանգի Բրիհամ քաղաք և աշխատել որպես գրադարանավար։ Սկսել է հետաքրքրվել ճարտարապետությամբ և 1918 թվականին տեղափոխվել Սոլթ Լեյք Սիթի, որտեղ Էուժեն Ռ. Ուիլոնի մոտ աշխատանքի է անցնել որպես ճարտարապետ-նախագծող[2]։

Առողջական խնդիրների պատճառով Նորթմանը 1920 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես և աշխատել ճարտարապետ Քլերանս Ջ. Սմեյլի հետ և դարձել նրա ճարտարապետական արվեստանոցի գլխավոր նախագծողը։ 1926 թվականին Նորթմանը բացել է իր սեփական ընկերությունը և անմիջապես ընդունվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարան` ուսանելու ճարտարապետություն։ 1930 թվականին ավարտել է համալսարանը` ստանալով ճարտարապետի որակավորում, հաջորդ տարի ստացել է ճարտարապետի լիցենզավորում[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորթմանի բեղմնավոր կարիերան սկսվել է Մեծ ճգնաժամի տարիներին և շարունակվել քառորդ դար, որի ընթացքում Նորթմանը նախագծել է տարբեր տիպերի ավելի քան հարյուր շենքեր` առանձին տներ, բազմաբնակարան շենքեր, հյուրանոցներ, եկեղեցի, սինագոգ, գործարաններ, գազի լցակայաններ և այլ առևտրային շենքեր[2]։ Նորթմանը բնակելի շենքեր է նախագծել ամբողջ Հարավային Կալիֆոռնիայում, այդ թվում` Բևեռլի Հիլզում, Հենքոք զբոսայգում, Վիլշեյր զբոսայգում, Լոս Ֆելիսում, Լոս Անջելեսում, Փալմ Սփրինգսում։ Ոճային առումով նրա կառույցներն ընտրողական են` եվրոպական ավանդական ոճերի տարրերով (օրինակ նրա դանիական լյութերական եկեղեցին և նորմանդական Մար բնակարան-հյուրանոցը) և մոդերն արտին միախառնված ամերիկյան մինիմալ ավանդական մոդեռնիզմի տարրերով[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "The Small Concrete House of Today". California Arts and Architecture, vols. 55–56, 1939.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://iawadb.lib.vt.edu/view_all.php?person_pk=334
  2. 2,0 2,1 2,2 2,3 Powell, John Edward. "Edith Mortensen Northman: Tower District Architect". A Guide to Historic Architecture in Fresno, California (website). Republished from The Fresno Bee, May 11, 1990.
  3. Allaback, Sarah. The First American Women Architects. University of Illinois Press, 2008.
  4. "Wilshire Park HPOZ Preservation Plan". City of Los Angeles, October 20, 2010.