Թփեր կամ խոտաբույսեր, երբեմն լիաններ։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների։ Ծաղիկները երկսեռ են, հասարակ, եռամաս ծաղկապատով։ Առէջների թիվը հասնում է 3-36-ի, որոնք ազատ են կամ սերտաճած սռնակի հետ։ Ընտանիքը ընդգրկում է հինգ ցեղի պատկանող 210 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձաարևադարձային երկրներում[1]։