Զոյա Բերբեր
Զոյա Բերբեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Perm State Institute of Arts and Culture? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կրկնօրինակող և հեռուստահաղորդավարուհի |
Զոյա Բերբեր (ռուս.՝ Бербер, Зоя Рудольфовна, սեպտեմբերի 1, 1987[1], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և կրկնօրինակման ռուս դերասանուհի։ Առավել հայտնի է «Իրական տղերք» հեռուստասերիալում խաղացած Լերա Օբորինայի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Պերմ քաղաքի թիվ 91 դպրոցի թատերական թեքումով դասարանում։ Խաղացել է մի քանի դպրոցական դերեր։ Յոթ տարեկանից զբաղվել է երաժշտությամբ և ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի 5-րդ դասարանը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է պարարվեստի քոլեջ, այնուհետև` սովորել հագուստի մոդելավորում։
Ընդունվել է Պերմի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտ (Բ. Միլգրամի կուրս), սակայն ստիպված է եղել ակադեմիական արձակուրդ գնալ` «Իրական տղերք» սերիալում աշխատելու համար[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից մասնակցել է Պերմում գենվող ««Բեմ-մուրճ»» թատրոնի «Փամփուշտներ հավաքողը» ներկայացմանը` Վիկի դերով (ներկայացման ռեժիսորը Ռ. Մալիկովն է)[3]։
2009 թվականի հոկտեմբերին Զոյան մասնակցել է Ռուսաստան-Ֆրանսիա պաշտոնական ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ռեժիսուրայի հարթակ» միջազգային փառատոնին։
2010 թվականից «ՏՆՏ» հեռուստաալիքում՝ «Իրական տղերք» սերիալում խաղացել է Լերայի դերը[4]։ 2015 թվականին Լերայի դերի համար «Հեռուստատեսային ֆիլմում/սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել է «ՏԵՖԻ» մրցանակի։
2011 թվականին Զոյա Բերբերը «Maxim» ամսագրի ռուսական տարբերակի «երկրի ամենասեքսուալ 100 կանանց» ցուցակում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ զիջելով Մարիա Կոժևնիկովային, Վերա Բրեժնևային, Վիկտորյա Բոնյային և Ալինա Արտցին[5][6][7]։
2011 թվականից մասնակցել է Պերմի «Թատրոն-թատրոնի» «Խելքից պատուհաս» ներկայացմանը՝ խաղալով Սոֆիա Պավլովայի դերը (ռեժիսորներ՝ Է. Բոյակով, Ֆ. Գրիգորյան)[8][9]։
2016 թվականի սեպտեմբերի 28-ին թողարկվել է ռեփեր Նիգատիվի «Անկշռություն» տեսահոլովակը, որում գլխավոր դերը խաղացել է Զոյան։
2016 թվականի հոկտեմբերի 12-ին 25/17 երաժշտական խումբը Զոյա Բերբերի մասնակցությամբ թողարկել է «Նոր վիրուս» երգի տեսահոլովակը[10]։
2016 թվականից մասնակցել է Մոսկվայի նահանգային թատրոնի «Կալիգուլա» ներկայացմանը (ռեժիսոր՝ Ս. Զեմլյանսկի)։
2017 թվականին որպես հաղորդավար մասնակցել է «Մոսկվա 24» հեռուստաալիքի «Մարզական պահ» հաղորդմանը։ 2018 թվականից «Մոյա պլանետա» հեռուստաալիքում վարում է «Մեկ օր քաղաքում» ծրագիրը։
2018 թվականին նկարահանվել է գլխավոր հերոսի կնոջ՝ Սվետայի դերում «Հատուցում» սերիալում (աշխատանքային անվանումը «Պրոսպեկտ»), որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 28-ին, «ՆՏՎ» ալիքով։ 2019 թվականին «Ռոսիա 1» հեռուստաալիքով թողարկվել է «Ինը կյանք» սերիալը, որտեղ Զոյա Բերբերը կատարել է գլխավոր դեր։ 2020 թվականի հունվարի 11-ին «Առաջին ալիքով» ցուցադրվել է Էդուարդ Տոպոլի «Մարգարիտայի եղբայրությունը» վեպի հիման վրա նկարահանված «Ամանորյա վերանորոգում» ֆիլմը, որտեղ Բերբերը խաղացել է գլխավոր դերը։
2020 թվականին ԿինոՊոիսկ առցանց կինոթատրոնում մեկնարկած ««Աննա Նիկոլաևնա» նախագիծ» սերիալում խաղացել է անդրոիդ ոստիկան Աննա Կորոլկևիչի գլխավոր դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 29-ին Զոյան ունեցել է դուստր՝ Նադեժդան[11][12], երեխայի հայրը՝ Ալեքսանդր Սինեգուզովը, սցենարիստ է Չիտայից, որի հետ Բերբերը ծանոթացել է դեռևս 2010 թվականին, «Իրական տղերք» սերիալի առաջին եթերաշրջանի սերիաների նկարահանումների ժամանակ[13]։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր | Դերի պրեմիերայի ամսաթիվ | Թատրոն | Ռեժիսոր |
---|---|---|---|---|---|
2009 - մեր օրեր | Փամփուշտներ հավաքողը | Վիկա | 2009 | «Բեմ-մուրճ» | Ռուսլան Մալիկով |
2011 - մեր օրեր | Խելքից պատուհաս | Սոֆյա Պավլովնա | 2011 թվականի նոյեմբերի 8 | «Թատրոն թաթրոնի» | Էդուարդ Բոյակով, Ֆիլիպ Գրիգորյան |
2013 | Ռիվերսայդ դրայվ | Բարբարա | 2013 թվականի սեպտեմբեր | «Բեմ-մուրճ» | Ալեքսանդր Սոզոնով |
2014 | Դև | Թամարա | 2014 | «Էրմոլովի անվան թատրոն» | Սերգեյ Զեմլյանսկին |
2016 | Կալիգուլա | Մուցիի կինը, բալետի պարուհի | 2016 թվականի դեկտեմբերի 23, 24 | ՄՆԹ | Սերգեյ Զեմլյանսկին |
2017 | Ֆանդորինի արկածները | Ռենատա Քլեբեր | 2017 թվականի սեպտեմբերի 23, 24 | ՄՆԹ | Տատյանա Վդովիչենկո |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Դեր | |
---|---|---|---|
2010—2019 | ս | Իրական տղաներ | Լերա Օբորինա |
2011 | ֆ | Հարձակում թաղամասի վրա | Սեմ (Ջոդի Ուիթաքերի հերոսուհու կրկնօրինակը) |
2015 | ս | Ֆարցա | Նադյա Վոստրիկովա, Անդրեայի ընկերուհի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Интервью с Зоей». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Зоя Бербер на сайте театра «Сцена-Молот» Արխիվացված 2012-07-08 Wayback Machine
- ↑ Подробная биография актрисы и фотографии Зои Бербер
- ↑ [https://web.archive.org/web/20120528115451/http://100.maximonline.ru/ Արխիվացված 2012-05-28 Wayback Machine 100 самых сексуальных женщин страны по версии журнала Maxim]
- ↑ «Мы ль на свете всех милее, сексуальней и стройнее?». Կոմսոմոլսկայա պրավդա. 2011 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Названа самая сексуальная девушка страны». Дни.ру. 2011 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Горе от ума»(չաշխատող հղում) на сайте «Театра-Театра»
- ↑ Интервью Зои Бербер на сайте администрации города Пермь Արխիվացված 2012-05-31 Wayback Machine
- ↑ 25/17 (official channel) (2016 թ․ հոկտեմբերի 12). «25/17 п.у. Зоя Бербер "Новый вирус"». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Дмитрий Овчинников. Актриса Зоя Бербер родила дочь на сайте perm.aif.ru, 30 июня 2015
- ↑ Анна Борисова. Звезда «Реальных Пацанов» рассказала о дочке на сайте deti.mail.ru, 9 июля 2015
- ↑ Ксения Падерина. Зоя Бербер: Узнав о беременности, я проплакала полдня на сайте teleprogramma.pro, 7 мая 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алевтина Горных (2011 թ․ հունվարի 27). «Зоя Бербер: Я встречалась с мальчиком типа Коляна». properm.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
- ««Реальные пацаны»: Настоящая королева должна быть и умницей, и красавицей». Կոմսոմոլսկայա պրավդա. 2011 թ․ ապրիլի 29. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
- «Зоя Бербер: В конце меня убивают». Properm.ru. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- «Шелест. Откровенное интервью. В гостях актриса Зоя Бербер». mammy.tv (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
|