Զնդան (գործիք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զնդան (այլ կիրառումներ)
Զնդան, դարբնի հիմքային գործիք է, որի վրա պլաստիկ դեֆորմացիայի մեթոդով մետաղները սառը և ջերմային մշակման են ենթարկվում։ Այն դարբնի հիմնական գործիքներից մեկն է։ Զնդանը իրենից ներկայացնում է կոշտ ու հարթ մակերեսով մետաղյա կոճղ, որի վրա այլ առարկային են հարվածում։ Քանի որ զնդանը բավականին ծավալուն գործիք է, այն սովորաբար անշարժ տեղադրվում և ձգվում է փայտե կոճղի վրա։ Որակյալ զնդանների վրա աշխատելիս մուրճի հարվածի էներգիան պետք է գրեթե նույնչափ էներգիայով ետաթռիչք ապահովի, այսպիսով դարբնի գործը զգալիորեն հեշտացնելով և պակաս ուժ պահանջելով։
Նյութը և քաշը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից զնդանների մեծ մասը արտադրվում է ջերմային մշակումն անցած, կռած պողպատից (այն ավելի ամուր է)։ Էժանագին զնդանները արտադրվում են թուջից և ցածրորակ պողպատից, բայց համարվում են ոչ պիտանի լուրջ օգտագործման համար, քանի որ նրանք դեֆորմացվում են օգտագործման ընթացքում և հարվածող գործիքի ետաթռիչք չեն ապահովում։
Դարբնի զնդանները, որոնց վրա ձեռքով են աշխատում, կախված չափսից, կշռում են 30-300 կգ.: Հսկայական մեխանիկական կռաննների 12 տոննայանոց մուրճի օգտագործման դեպքում զնդանի քաշը կարող է հասնել 800 տոննայի, որոնք տեղադրվում են բետոնե հիմքի վրա։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր կառուցվածք ունեցող զնդանների հիմնական տարրերն են՝
- Կոտոշը
- Հերյունի և հատիչի անցքերը
- Հարթ երեսը
- «Ոտքերով» հիմքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զնդան (գործիք)» հոդվածին։ |
|