Զգացմունքների հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զգացմունքների հռչակագիր
Կանանց շարժման հայտարարագիր, որը ստորագրվել է 1848 թվականին Սենեկա Ֆոլսում Խմբագրել Wikidata
փաստաթուղթ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիափաստաթուղթ
 • declaration
  • Հրովարտակ Խմբագրել Wikidata
Մասն էSeneca Falls Convention Խմբագրել Wikidata
Ստեղծում1848 Խմբագրել Wikidata
ՎայրSeneca Falls Խմբագրել Wikidata
ՀեղինակԷլիզաբեթ Քեդի Սթենթոն Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata

Զգացմունքների հռչակագիր, նաև հայտնի է որպես Իրավունքների և զգացմունքների հռչակագիր[1] (անգլ.՝ Declaration of Sentiments), կանանց շարժման հայտարարագիր, որն ընդունվել է 1848 թվականին Սենեկա Ֆոլսում (ԱՄՆ

Կարճ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագիրը ստորագրվել է 1848 թվականի հուլիսի 19-ին Սենեկա Ֆոլսում (Նյու Յորք նահանգ) կայացած կանանց իրավունքների առաջին համաժողովի 68 կին և 32 տղամարդ պատվիրակների կողմից։ Հռչակագրի առանցքային հեղինակը Էլիզաբեթ Քեդի Սթենթոնն էր։ Այն գրելու գործում դեր է խաղացել նաև քվակեր Լուկրեցիա Մոտտը։ Որպես նմուշ ծառայել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը[2]։ Ինչպես նշված է «North Star» թերթի խմբագրական հոդվածում, որը հրապարակվել է համագումարին ներկա եղած և հռչակագրին աջակցած Ֆրեդերիկ Դուգլասի կողմից, այն «պետք է համարվի կանանց քաղաքացիական, սոցիալական, քաղաքական և կրոնական իրավունքների համար հզոր շարժման հիմք»[3]։

Հռչակագիրն այնպիսի կարևոր հարցեր է բարձրացրել, ինչպիսիք են կանանց իրավահավասարությունը սեփականության, ամուսնության, մասնագիտությունների ազատ ընտրության, լիարժեք կրթություն ստանալու և այլնի հարցում։ Հռչակագրում, մասնավորապես, ասվում էր.

Մենք համարում ենք, որ հետևյալ ճշմարտություններն ինքնին հասկանալի են. բոլոր տղամարդիկ և կանայք ծնվում են հավասար. Տերը նրանց օժտել է որոշակի անքակտելի իրավունքներով. այդպիսիք են կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը. այդ իրավունքների պաշտպանության համար ստեղծվում են կառավարություններ, որոնց իշխանությունը հիմնված է ժողովրդի աջակցության վրա[4]։
...Հաշվի առնելով այս երկրի բնակչության կեսի քաղաքացիական իրավունքների լիակատար բացակայությունը, նրա սոցիալական և կրոնական թերարժեքությունը, հաշվի առնելով վերը նշված անարդար օրենքները, ինչպես նաև այն, որ կանայք իրենց վիրավորված, ճնշված, խաբեությամբ իրենց սուրբ իրավունքներից զրկված են զգում, մենք պահանջում ենք, որ նրանց անհապաղ տրամադրվեն բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք պատկանում են իրենց` որպես Միացյալ Նահանգների քաղաքացիների...[5]:

Ստորագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագրի ստորագրողները Սենեկա Ֆոլսում` ըստ հերթականության[6].

  1. Լուկրեցիա Մոտտ
  2. Հարրիեթ Քեդի Իթոն` Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի քույրը
  3. Մարգարետ Պրայոր (1785-1874)` քվակեր ռեֆորմատոր
  4. Էլիզաբեթ Քեդի Սթենթոն
  5. Յունիս Նյուտոն Ֆութ
  6. Մերի Էնն Մ’Քլինթոք (1800-1884)` քվակեր ռեֆորմատոր, Մարգարետ Պրայորի խորթ քույրը
  7. Մարգարետ Սքուլի
  8. Մարթա Կաֆին Ռայթ (1806–75)` քվակեր ռեֆորմատոր, Լուկրեցիա Մոտտի քույրը
  9. Ջեյն Հանթ
  10. Էմի Փոստ
  11. Քեթրին Ֆ. Ստեբբինս
  12. Մերի Էնն Ֆրինք
  13. Լիդիա Հանթ Մաունթ` հարուստ քվակերի այրի
  14. Դելիա Մեթյուզ
  15. Քեթրին Փեյն[7]։
  16. Էլիզաբեթ Վ. Մ’Քլինթոք` Մերի Էնն Մ’Քլինթոքի դուստրը։ Նա էր հրավիրել Ֆրեդերիկ Դուգլասին, որ ներկա լինի։
  17. Մալվինա Բիբ Սեյմուր
  18. Ֆեբե Մոշեր
  19. Քեթրին Շոու
  20. Դեբորա Սքոթ
  21. Սառա Հոլոուել
  22. Մերի Մ’Քլինթոք` Մերի Էնն Մ’Քլինթոքի դուստրը[8]։
  23. Մերի Գիլբերտ
  24. Սոֆրոն Թեյլոր
  25. Սինթիա Դևիս
  26. Հաննա Պլանտ
  27. Լյուսի Ջոնս
  28. Սառա Ուիթնի
  29. Մերի Հ. Հոլոուել
  30. Էլիզաբեթ Քոնքլին
  31. Սալլի Փիթչեր
  32. Մերի Քոնքլին
  33. Սյուզան Քուին
  34. Մերի Ս. Միրոր
  35. Ֆիբի Քինգ
  36. Ջուլիա Էնն Դրեյք
  37. Շառլոտա Վուդվորդ Փիրս (1830-1921)[9]։
  38. Մարթա Անդերհիլ (նրա եղբորորդին նույնպես ստորագրել է)
  39. Յունիս Բարքեր
  40. Սառա Ռ. Վուդս
  41. Լիդիա Գիլդ
  42. Սառա Հոֆման
  43. Էլիզաբեթ Լեսլի
  44. Մարտա Ռիդլի
  45. Ռեյչել Դ. Բոննել (1827-1909)
  46. Բեթսի Թյուքսբերի
  47. Ռոդա Պալմեր (1816-1919). միակ կին ստորագրողը, որը երբևէ օրինական քվեարկել է 1918 թվականին, երբ Նյու Յորքում կանանց ընտրական իրավունք էր սահմանվել[10]։
  48. Մարգարեթ Ջենքինս
  49. Սինթիա Ֆուլեր
  50. Մերի Մարտին
  51. Փ. Ա. Կուլվերտ
  52. Սյուզան Ռ. Դոտի
  53. Ռեբեկա Ռեյս (1808-1895)
  54. Սառա Ա. Մոշեր
  55. Մերի է. Վեյլ` Լիդիա Մաունթի դուստրը
  56. Լյուսի Սփոլդինգ
  57. Լավինիա Լեյթեմ (1781-1859)
  58. Սառա Սմիթ
  59. Էլիզա Մարտին
  60. Մարիա Է. Ուիլբուր
  61. Էլիզաբեթ Դ. Սմիթ
  62. Քերոլայն Բարքեր
  63. Էնն Փորթեր
  64. Էքսպիրիեմս Գիփս
  65. Անտուանետա Է. Սեգուր
  66. Հաննա Ջ. Լեյթեմ` Լավինիա Լեյթեմի դուստրը
  67. Սառա Սիսոն

Հետևյալ մարդիկ ստորագրել են «...ջենտլմեններ, որոնք ներկա են եղել այս նոր շարժման աջակցությանը» վերնագրի ներքո`

  1. Ռիչարդ Պ. Հանթ (1796-1856)` Ջեյն Հանթի ամուսինը, Լիդիա Հանթ Մաունթի և Հաննա Պլանտի եղբայրը
  2. Սեմյուել Դ. Թիլման
  3. Ջասթին Ուիլյամս
  4. Էլայշա Ֆութ` Յունիս Նյուտոն Ֆութի ամուսինը
  5. Ֆրեդերիկ Դուգլաս
  6. Հենրի Ու. Սեյմուր` Մալվինա Բիբ Սեյմուրի ամուսինը
  7. Հենրի Սեյմուր
  8. Դեյվիդ Սփոլդինգ` Լյուսի Սփոլդինգի ամուսինը
  9. Ուիլյամ Գ. Բարքեր
  10. Էլիաս Ջ. Դոտի
  11. Ջոն Ջոնս
  12. Ուիլյամ Ս. Դել (1801-1865)` Ռեյչել Դել Բոննելի հորեղբայրը
  13. Ջեյմս Մոտտ (1788-1868)` Լուկրեցիա Մոտտի ամուսինը
  14. Ուիլյամ Բերոուզ
  15. Ռոբերտ Սմալդրիջ
  16. Յակոբ Մեթյուզ
  17. Չարլզ Լ. Հոսկինս
  18. Թոմաս Մ’Քլինթոք` Մերի Էնն Մ’Քլինթոքի ամուսինը
  19. Սարոն Ֆիլիպս
  20. Ջեյքոբ Չեմբերլեն (1802-1878)` մեթոդիստ եպիսկոպոս, ապա` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։
  21. Ջոնաթան Մեթքալֆ
  22. Նաթան Ջ. Միլլիկեն
  23. Չարլզ Վուդուորթ
  24. Էդվարդ Ֆ. Անդերհիլ (1830-1898)
  25. Ջորջ Վ. Պրայոր` Մարգարետ Պրայորի որդին
  26. Ջոել Բանկեր
  27. Իսահակ վան Թասել
  28. Թոմաս Դել (1828-1850)` Ուիլյամ Ս. Դելի որդին է և Ռեյչել Դել Բոննելի զարմիկը
  29. Է. Կապրոն
  30. Սթիվեն Շիր
  31. Հենրի Հեթլի
  32. Ազալիա Սքուլի (մոտավորապես 1805 թվական - 24 հոկտեմբերի, 1855 թվական)` Մարգարետ Սքուլիի ամուսինը[11][12]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress. The Learning Page. Lesson Two: Changing Methods and Reforms of the Woman's Suffrage Movement, 1840-1920. "The first convention ever called to discuss the civil and political rights of women...(excerpt)". Retrieved on April 4, 2009.
  2. Ֆեմինիզմը հասարակական մտքի և գրականության մեջ։ М.. «Գրիֆոն», 2006, էջ 56
  3. Ֆեմինիզմը հասարակական մտքի և գրականության մեջ։ М.. «Գրիֆոն», 2006, էջ 105
  4. Ֆեմինիզմը հասարակական մտքի և գրականության մեջ։ М.. «Գրիֆոն», 2006, էջ 57
  5. Ֆեմինիզմը հասարակական մտքի և գրականության մեջ։ М.. «Գրիֆոն», 2006, էջ 59
  6. «Signers of the Declaration of Sentiments». National Park Service. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. Stevenson, Shanna. «Catherine Paine Blaine» (PDF). Washington State Historical Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Mary M'Clintock». National Park Service. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Charlotte Woodward». National Park Service. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «Rhoda Palmer». National Park Service. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Obituary - Azaliah Schooley». The Liberator. 1855 թ․ նոյեմբերի 23.
  12. Schooley, Azaliah. «"Letter to Isaac Post"». Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The Rights of Women", The North Star" (July 28, 1848)
  • "Bolting Among the Ladies", Oneida Whig (August 1, 1848)
  • Tanner, John. "Women out of their Latitude" Mechanics' Mutual Protection (1848)