Jump to content

Երևանի թատերական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի թատերական թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Թատերական թանգարան

Երևանի թատերական թանգարան, առաջին պետական թատերական թանգարանը Հայաստանում։ Կազմակերպվել է 1935 թվականին։ Թանգարանում հավաքված են 19-20-րդ դարերի թատերական գործիչների՝ Չմշկյանի, Ադամյանի, Սիրանույշի․ Աբելյանի, Մանդինյանի և ուրիշների, հայ սովետական թատրոնին վերաբերող արխիվային փաստաթղթեր, բեմական իրեր, զգեստներ, թատերական գրականություն, որոնք ցուցադրվել են թեմատիկ ցուցահանդեսներում։ Թանգարանի ֆոնդերը հարստացել են Հայաստանի քաղաքներից, Բաքվից, Թբիլիսիից և հայաբնակ այլ կենտրոններից ստացված նյութերով։ 1953 թվականին Երևանի թատերական թանգարանի, գրական թանգարանի և Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի միավորումով ստեղծվել է Հայաստանի գրականության արվեստի թանգարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570