Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ
Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ
Նախկին անվանումներ«Թումանյան» համալսարան
Հիմնադրված է1996, 2000
ՀիմնադրիրՌոբերտ Տիտանյան
ՌեկտորԱլբերտ Սարգսյան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԱլավերդի, Լոռու մարզ

Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ, բարձրագույն ուսումնական հաստատություն Լոռու մարզի Ալավերդի համայնքում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1996 թվականին՝ որպես առանձին «Թումանյան» համալսարան, իսկ 2000 թվականին մասնաճյուղի կարգավիճակով միացվել է Երևանի Հյուսիսային համալսարանին[3]։

Մասնաճյուղի կայացման գործում էական ներդրում են ունեցել դասախոսներ Ռոբերտ Տիտանյանը, Հովիկ Հանեսյանը, Լեյլի Կարապետյանը, Եսայ Եսայանը, Արտյոմ Անդրեասյանը, Աշոտ Ներսիսյանը, Ռոմիկ Կարապետյանը, Հենրիկ Քոչինյանը և ուրիշներ[1]։

Համալսարանում սովորում է շուրջ 300 ուսանող, այդ թվում՝ Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջաններից, Տավուշի մարզից, Վրաստանի հայաբնակ գյուղերից, Ջավախքից։

1997 թվականից մասնաճյուղի կազմում գործում է բժշկական քոլեջ[1]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Իրավագիտություն
  • Մանկավարժություն և մեթոդիկա
  • Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա[1]

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղի հիմնադիր տնօրենը Ռոբերտ Տիտանյանն է։ 2000-2013 թվականներին մասնաճյուղի տնօրենը Վլադիմիր Բեկթաշյանն էր, իսկ 2013 թվականից՝ Ալբերտ Սարգսյանը[1][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]