Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ
Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ | |
|---|---|
Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ | |
| Տեսակ | համալսարան |
| Նախկին անվանումներ | «Թումանյան» համալսարան |
| Հիմնադրված է | 1996, 2000 |
| Հիմնադրիր | Ռոբերտ Տիտանյան |
| Ռեկտոր | Ալբերտ Սարգսյան |
| Երկիր | Հայաստան |
| Տեղագրություն | Ալավերդի, Լոռու մարզ |
Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ, բարձրագույն ուսումնական հաստատություն Լոռու մարզի Ալավերդի համայնքում[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1996 թվականին՝ որպես առանձին «Թումանյան» համալսարան, իսկ 2000 թվականին մասնաճյուղի կարգավիճակով միացվել է Երևանի Հյուսիսային համալսարանին[3]։
Մասնաճյուղի կայացման գործում էական ներդրում են ունեցել դասախոսներ Ռոբերտ Տիտանյանը, Հովիկ Հանեսյանը, Լեյլի Կարապետյանը, Եսայ Եսայանը, Արտյոմ Անդրեասյանը, Աշոտ Ներսիսյանը, Ռոմիկ Կարապետյանը, Հենրիկ Քոչինյանը և ուրիշներ[1]։
Համալսարանում սովորում է շուրջ 300 ուսանող, այդ թվում՝ Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջաններից, Տավուշի մարզից, Վրաստանի հայաբնակ գյուղերից, Ջավախքից։
1997 թվականից մասնաճյուղի կազմում գործում է բժշկական քոլեջ[1]։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնտեսագիտություն և կառավարում
- Իրավագիտություն
- Մանկավարժություն և մեթոդիկա
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա[1]
Վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղի հիմնադիր տնօրենը Ռոբերտ Տիտանյանն է։ 2000-2013 թվականներին մասնաճյուղի տնօրենը Վլադիմիր Բեկթաշյանն էր, իսկ 2013 թվականից՝ Ալբերտ Սարգսյանը[1][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․ Շախկյան․-Եր․։ 2016, 848 էջ
- ↑ Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղ(չաշխատող հղում)
- ↑ Թումանյանական բնաշխարհը՝ Հյուսիսային համալսարանում
- ↑ Ստեղծված իրադրությունը հուսադրող և պարտավորեցնող է