Երրորդ աշխարհի ձևավորում
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Երրորդ աշխարհի ձևավորումը, Նորանկախ երկրներն ըստ կողմնորոշման բաժանվեցին երկու խմբի՝ կապիտալիստական և սոցիալիստական։ Կողմնորոշումը կախված էր այն իրողությունից, թե տվյալ երկիրը որտեղից էր ստանում տնտեսական օգնությունն ու սպառազինությունը, և որտեղ էին պատրաստություն անցնում նրա ինժեներական և զինվորական կադրերը։ Այդուհանդերձ, կար նաև մեկ այլ տարբերակ՝ ընտրել զարգացման այս կամ այն ուղին, սակայն չդառնալ երկու ճամբարների միջև խաղաքարտ։ Այս գաղափարի հետևորդները նախկին գաղութային աշխարհի տեղում ձգտում էին ստեղծելու նոր՝ երրորդ աշխարհ։
«Երրորդ աշխարհ» հասկացությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երրորդ աշխարհն» ընդհանրացնող հասկացություն է, որ բնորոշում է հիմնականում այն երկրները, որոնք ապագաղութացման բովով են անցել վերջին երկու հարյուրամյակի ընթացքում։ Ինքնին «երրորդ աշխարհ» հասկացությունն առաջին անգամ քաղաքական շրջանառության մեջ է դրվել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Դագ Համմարշելդի (1953–1961 թվականներ) կողմից՝ բնորոշելու համար Ասիայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրները։ Սակայն հետագայում այս հասկացությամբ էին բնորոշում երկբևեռ աշխարհի պայմաններում ինքնուրույն դիրքորոշում ունեցող երկրները։
Երրորդ աշխարհի կողմնորոշումը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երրորդ աշխարհը մերժում էր երկու մասի բաժանված աշխարհի երևույթը, որտեղ կշիռ ունեին միայն ԱՄՆ–ն ու ԽՍՀՄ–ը։ Մյուս բոլոր երկրները պետք է ընտրություն կատարեին՝ կանգնելով բաժանարար գծի այս կամ այն կողմում։ Աշխարհի այդ հատվածը չէր վստահում միջուկային զենքին տիրապետող ու այն բազմապատկող գերտերությունների մտադրությունները։ Նրանք մերժում էին վերջիններիս պնդումներն այն մանսին, թե ժողովրդավարական կապիտալիզմն ու կոմունիզմը այն իդեալական կենսակերպն են, որ մյուսներն ուղղակի պետք է ընդօրինակեն ու պատճենահանեն։
- Ասիայի ու Աֆրիկայի նորաստեղծ պետությունների զգալի մասի որոշումը՝ չկապել իրենց ճակատագիրը գերտերություններից և ոչ մեկի հետ, ձևավորվել է Ջ. Ներուի ազդեցության շնորհիվ։ Ներուն իրատեսորեն համատեղեց արևմտյան ազատական և ժողովրդավարական արժեքները ԽՍՀՄ–ի կողմից իրագործված արդյունաբերական անցման բնագավառում ունեցած ձեռքբերումների նկատմամբ հարգանքի ու համակրանքի հետ։ Միաժամանակ նա արգահատանքով էր նայում թե՛ Ստալինի բռնակալությանն ու ոստիկանական վարչակարգին, թե՛ մաքքարտիզմի դաժանությանը ԱՄՆ–ում։
Երրորդ աշխարհի պահպանած չեզոք դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա երրորդ աշխարհի երկրների չեզոք ուղու քաղաքականության սկիզբն էր։ Նրանց դիրքորոշման հիմքում ընկած էր սառը պատերազմում չեզոքություն պահպանելու հայեցակարգը։ Նրանք պետք է հավասար հեռավորություն պահպանեին երկու կողմերի նկատմամբ, միաժամանակ հանդես գային միջնորդի դերում մեծ տերությունների միջև՝ փորձելով մեղմել վտանգավոր անհամաձայնությունները։ Նոր պետությունները ձգտում էին խուսափելու սառը պատերազմից, սակայն չէին ցանկանում հայտնվել համաշխարհային քաղաքականությունից դուրս։ Նրանց թիվն ու կշիռը աշխարհում էականորեն աճեցին հատկապես Աֆրիկայի և Ասիայի երկրների կողմից անկախության ձեռքբերումից հետո։
Թե՛ ԱՄՆ–ը, թե՛ ԽՍՀՄ –ը սկզբնական շրջանում բացասական դիրքորոշում ունեին չեզոքության հետևող երրորդ աշխարհի երկրների նկատմամբ։ Սակայն հետագայում նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը։ Միջազգային ասպարեզում չմիացած կամ երրորդ աշխարհի երկրների գործունեությունը բերեց այն համոզման, որ չի կարելի դատողություններ անել այդ երկրների վերաբերյալ՝ ելնելով կոմունիզմի և հակակոմունիզմի պարզունակ չափանիշներից։
Գաղութային համակարգի փլուզումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսպիսով՝ 20–րդ դարի երկրորդ կեսին փլուզվեց գաղութային համակարգը։ Ի հայտ եկավ երրորդ աշխարհը, որ եկավ լրացնելու երկբևեռ աշխարհակարգի պայմաններում գործող առաջին և երկրորդ աշխարհներին։ ԱՄՆ–ի ազդեցության տակ գտնվող արևմտյան ժողովրդավարական ու զարգացած երկրների խմբավորումը ստացավ առաջին աշխարհ կամ արևմտյան խմբավորում անվանումը։ ԽՍՀՄ–ի ազդեցության տակ գտնվող սոցիալիստական երկրները միավորող ճամբարը ստացավ երկրորդ աշխարհ կամ արևելյան խմբավորում անվանումը։ Իսկ աշխարհի բնակչության մեծ մասը կազմող՝ երկու բևեռներին կամ խմբավորումներին չհարող մյուս բոլոր երկրները որակվեցին իբրև երրորդ աշխարհ։ Երրորդ աշխարհի երկրներին հաջողվեց ստիպել ԽՍՀՄ –ին ու ԱՄՆ–ին՝ համաշխարհային քաղաքականության մեջ ընկալելու իրենց այն դերում, որ նորանկախ երկրներն էին իրենց համար ընտրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաշխարհային Պատմության դասագիրք