Jump to content

Երվանդ Ամադունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Վահան Ամադունի
Yervant Vahan Amadouni
Ծնվել էհունիսի 15, 1902
ԾննդավայրՍեբաստիա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմայիս, 1968
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԱՄՆ
Ժանրբնանկարչություն
Ակտիվ շրջան1923-1968
ՀայրԲագրատ Ամատունի
ԱմուսինՀասմիկ Ռութ Ամադունի
ԱզգականներՎահան Ամադունի
ստորագրություն

Երվանդ Վահան Ամադունի (անգլ.՝ Yervant Vahan Amadouni, հունիսի 15, 1902, Սեբաստիա, Օսմանյան կայսրությունմայիս, 1968, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկահայ նկարիչ։

Երվանդ Ամադունին ծնվել է 1902 թվականին՝ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում։ Վաղ կյանքի մասին հայտնի է, որ Բագրատ Ամատունու որդին էր և ընտանիքն ապրել է Հալեպում։ Վերապրել է Հայոց ցեղասպանությունը։

1923 թվականի դեկտեմբերին Երվանդ Ամադունին տեղափոխվել է Նյու Յորք` հորեղբոր մոտ[2]։

Երվանդ Ամադունին ամուսնացած էր Հասմիկ Ռութ Ամադունու (օրիորդական ազգանունը` Հուսուսյան) հետ[3]։

Երվանդ Ամադունին ամերիկահայ նկարիչ-աբստրակցիոնիստ Վահան Բագրատ Ամադունու հորեղբայրն է[4]։

Երվանդ Ամադունին հիմնականում նկարել է բնանկարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]