Երմոգ Գույումճյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գույումճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երմոգ Գույումճյան | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1945 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Երմոգ Գույումճյան (1868, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1945), հայ երաժշտագետ։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ Պոլսահայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ, նվիրված երաժշտական հարցերի։ Երկար տարիներ եղել է ծննդավայրի՝ Սկյուտարի եկեղեցու դպրապետը։ Գրել է նաև չափածո երկեր, որոնք մամուլում լույս են տեսել Հաճի աղա ծածկանունով։ Եղել է «Պատկեր» շաբաթաթերթի արտոնատերը։ Երգիծական հոդվածներով աշխատակցել է «Հանրագիտակ» և «Կավռոշ» թերթերին[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 270.