Երկրորդ յակոբինյան ապստամբություն
Երկրորդ յակոբինյան ապստամբություն | |
---|---|
Մասն է | Jacobite risings? |
Վայր | Մեծ Բրիտանիա |
Թվական | 1745-ից 1746-ը ապրիլի 20, 1746-ին |
Նշանակալից իրադարձություն | Կալոդենի ճակատամարտ |
Մասնակցող | Յակոբիններ, Ֆրանսիայի թագավորություն - Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Արդյունք | Ապստամբությունը ճնշվել է |
Մահ | հայտնի չէ |
Երկրորդ յակոբինյան ապստամբություն, բարձրացվել է 1745 թվականին Շոտլանդիայում, «Երիտասարդ հավակնորդ» Չարլզ էդուարդ Ստյուարտի կողմից, այն հույսով, որ կյուրացնի Շոտլանդական թագավորության գահը, չնայած նրան, որ նրա հայրը՝ Հակոբը, կենդանի էր։ Դա նախավերջին լուրջ փորձն էր Ստյուարտների տոհմից վերադարձնել գահը, այն նույնպես նշանավորվել է Մեծ Բրիտանիա կղզու տարածքում՝ 1746 թվականի Կալոդենի ճակատամարտի ժամանակ։
Ապստամբությունը ավարտվել է յակոբինների պարտությամբ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1688-1689-ական թվականներին Պանծալի հեղափոխության ընթացքում բրիտանական գահից գահընկեց արվեց կաթոլիկ թագավոր Հակոբ 2-րդը, ով փախչելով պաշտպանություն գտավ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդի մոտ։ Երկրում իշխանությունը գրավել էր Վիլհելմ III Օրանացին, ով մահից առաջ ակտ հրապարակեց գահաժառանգության մասին։ Ըստ այդ փաստաթղթի Հակոբի ժառանգները չէին կարող դառնալ անգլիական թագավորներ ( իսկ 1707 թվականից նաև բրիտանական)՝ շնորհիվ կաթոլիկ հավատի, իսկ գահը անցնում էր Հանովերյան արքայատոհմի ներկայացուցիչներին[1][2]։
Դա չէր կարող չհանգեցնել պատասխան գործողության։ 1714 թվաքկանին Հակոբ 2-րդի աղջկա՝ Աննայի մահից հետո գահը անցավ Գեորգ 1-ին, հաջորդ տարի Հակոբ 2-րդի որդին՝ Ջեյմսը փորձեց վերականգնել իշխանությունը, բայց այդ ապստամբությունը ավարտվեց ձախողմամբ[3]։
1743 թվականին ավստրիական ժառանգության համար պատերազմը հանգեցրեց Անգլիայի և Ֆրանսիայի բաժանմանը։ Ավելի ուշ նույն տարում ֆրանսիական պալատում Էդվարդ Ստյուարտի ներկայացուցիչը՝ Ֆրենսիս Սեմպիլը արտաքին գործերի պետքարտուղար Ժան Ժակ Ամոլո դե Շային անգլիական տորի խնդրանքը՝ օգնել վերականգնել Ստյուարտների դինաստիան։ Ի պատասխան պաշտոնյան հայտնեց, որ կառավարությունը նախքան որևէ գործողություն կատարելը, անհրաժեշտ են Անգլիայում դինաստիային աջակցության ապացույցներ[4]։
Տորիները խնդրում էին տալ 10 հազար զինվոր և զենք՝ 10 հազար կամավորականների համար։ Որոշվեց նաև իջեցնել հավակնորդի զորքը Մելդոն քաղաքի մոտ, ինչից հետո բանակը Մորիցա Սակսոնսկու հրամանատարությամբ պետք էր լրացվել տապալված տոհմի կողմնակիցներով։ Բացի դրանից Շոտլանդիա է ուղևորվում էքսպեդիցիոն ուժ՝ լորդ-մարշալ Ջորջ Քեյթի գլխավորությամբ։ Այդ ծրագրերը գաղտնի էին պահվում Հակոբ 2-րդի ժառանգներից[5]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում
- Օտարականը (2014-2016 - ական թվականներ)՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության դրամատիկ, ֆանտաստիկ հեռուստասերիալ, հիմնված Դիանա Գեբլդոնի համանուն վեպի վրա։
- Կալոդենի ճակատամարտին է նվիրված «Կալոդեն» ֆիլմը (1964 թվական), ռեժիսոր՝ Պիտեր Ուոտկինս։
- «Լեռնաբնակները» (1966 թվական)՝ «Դոկտոր Ով» բրիտանական սերիալի չորրորդ եթերաշրջանի չորրորդ սերիան։ (1994 թվական)։
Գրականության մեջ
- Ապստամբության ֆոնի վրա տեղի են ունենում «Բալանտրեի տիրակալը» վեպի գործողությունները։
- «Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ»՝ Վալտեր Սքոթի պատմական վեպը, որի գործողությունները տեղի են ունենում յակոբինյան ապստամբության ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Chambers, History of the Rebellion of 1745-6 (W. & R. Chambers, 1869):
- Eveline Cruickshanks, Political Untouchables. The Tories and the '45 (Duckworth, 1979):
- Christopher Duffy, The '45 (Cassell, 2003):
- Michael Hook and Walter Ross, The 'Forty-Five. The Last Jacobite Rebellion (Edinburgh: HMSO, The National Library of Scotland, 1995):
- Stephen McGarry, Irish Brigades Abroad, (Dublin, 2013)
- Thomas McInally, «Missionaries or Soldiers for the Jacobite Cause?». In Douglas J. Hamilton, ed., Jacobitism, Enlightenment and Empire, 1680—1820 (Routledge, 2015):
- Frank McLynn, The Jacobite Army in England. 1745. The Final Campaign (John Donald, 1998):
- Murray G. H. Pittock, ‘Charles Edward (1720—1788)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, September 2004; online edn, May 2006, accessed 25 October 2009:
- W. A. Speck, The Butcher. The Duke of Cumberland and the Suppression of the 45 (Welsh Academic Press, 1995):
- Rex Whitworth, William Augustus, Duke of Cumberland. A Life (Leo Cooper, 1992):