Երեք ինքնիշխաններ և հինգ կայսրեր
Երեք ինքնիշխաններ և հինգ կայսրեր 三皇五帝 | |
---|---|
Կարգավիճակ | մարդկանց խումբ, mythological king? և realm? |
Պետական լեզու | հին չինարեն, սինիտական լեզուներ |
Պետական կարգ | Ցեղային թագավորություն, ցեղապետություն |
Հիմնադրված է | մոտ մ․թ․ա․ 2852 թ. |
Երեք ինքնիշխաններ և հինգ կայսրեր (չինարեն՝ 三皇五帝), առասպելական տիրակալների կամ աստվածությունների երկու խումբ հին հյուսիսային Չինաստանում։ Երեք ինքնիշխանները ապրել են մինչ հինգ կայսրերը, ովքեր թվագրվում են մ.թ.ա. մոտ 2852-ից մինչև մ.թ.ա. 2070 թվականը ընկած ժամանակահատվածով։ Ներկայումս նրանք կարող են համարվել մշակութային հերոսներ[1]։
Այս առասպելական կերպաների թվագրումը կարող է լինել ոչ ճշգրիտ, սակայն ըստ որոշ աղբյուրների, նրանք նախորդել են Սիա դինաստիային[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք ինքնիշխանները հայտնի են նաև որպես Երեք Օգոստոսներ, ովքեր աստված-թագավորներ կամ կիսաստվածներ էին[3], ովքեր օգտագործում էին իրենց կարողությունները իրենց ժողովրդի կյանքը բարելավելու և նրանց հիմնական հմտություններ և գիտելիքներ տալու համար։ Հինգ կայսրերը պատկերված էին որպես օրինակելի իմաստուն նախնիներ, ովքեր ունեին մեծ բարոյական կերպար և ապրում էին մինչև խորին ծերություն և կառավարում խաղաղությամբ։
Նշվում է, որ այս արքաները մարդկանց օգնել են օգտագործել կրակը, պատմել՝ ինչպես կառուցել տներ և հորինել են հողագործությունը։ Դեղին Կայսեր կնոջն է վերագրվում մետաքսի մշակույթի գյուտը։ Բժշկության հայտնագործումը, օրացույցի գյուտը և չինական գիրը նույնպես վերագրվում են թագավորներին։ Իրենց ժամանակաշրջանից հետո Յու Մեծը հիմք է դրել Սիա դինաստիային[2]։
Հիմնվելով ժամանակակից վարկածների վրա, որոնց արմատները գալիս են դեռ ուշ 19-րդ դարից, Դեղին Կայսրը Հուասիա ժողովրդի նախահայրն էր[4]։ Դեղին Կայսեր դամբարանը կառւցվել էր Շենսի նահանգում՝ ի հիշատակ նախնիների լեգենդի[4]։
Չինարեն կայսր բառը՝ huángdì (皇帝), ծագում է սրանից, որ տիտղոսի առաջին կրող Ցին Շի Հուանդին նախկին Չժոու թագավորության բոլոր հողերի միավորումը համարում էր ավելի կարևոր, քան Երեք ինքնիշխանները ու Հինգ կայսրերը։
Շի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման հասկացություն հայտնվում է Չորս շի (四氏) առասպելի մեջ, ովքեր աշխարհի ստեղծման գործի մաս են կազմել։ Չորս անդամներն էին՝ Յաոչաո-շին (有巢氏), Սուիրեն-շին (燧人氏), Ֆաքսի-շին (伏羲氏) և Շենոն-շին (神農氏): Շարքը երբեմն ներառում է ևս մեկին՝ Նյուվա-շիով (女媧氏), դարձնելով այն Հինգ շի (五氏)[5]: Այս հինգ անուններից չորսը հայտնվում է Երեք ինքնիշխանների տարբեր ցուցակներում։ Շի (氏) նշանակում է տոհմ կամ ընտանիք, ուստի նրանցից ոչ մեկը նախապատմական ժամանակաշրջանում մեկ անձ չի եղել։
Ենթադրվում է, որ Երեք ինքնիշխանները Յաոչաո-շին (有巢氏), Սուիրեն-շին (燧人氏) և Շենոն-շին (神農氏) են։ Սուիրենը մարդկանց սովորեցրել է կրակի համար փայտ ծակել, որպեսզի մարդիկ կարողանան հեշտորեն տեղաշարժվել։ Յաոչաոն մարդկանց սովորեցրել է տներ կառուցել փայտանյութից, որպեսզի մարդիկ կարողանային դուրս գալ քարանձավներից և տարածվել հարթավայրերում։ Մարդկանց թվի աճից հետո Շենոնը տարբեր խոտեր է փորձել, որպեսզի գտնի հարմար հացահատիկներ՝ մարդկանց սննդի խնդիրը լուծելու համար։ Ցեղերը նաև օգտագործում էին ինքնիշխանների համապատասխան ներդրումները՝ որպես ցեղերի անվանումներ։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված աղբյուրից՝ կան բազմաթիվ տարբերակներ, թե ովքեր են դասակարգվում որպես Երեք ինքնիշխաններ կամ Հինգ կայսրեր։ Կան հայտնի յոթ տարբերակներ[6]։ Ստորև թվարկված աղբյուրներից շատերը գրվել են այս գործիչների ենթադրյալ գոյությունից շատ ավելի ուշ ժամանակներում՝ դարեր և նույնիսկ հազարամյակներ անց, և պատմական փաստի փոխարեն, դրանք կարող են արտացոլել ավելի ուշ ժամանակաշրջաններում հնագույն մշակույթի հերոսներին հետագծելի հորինվածք ստեղծելու ցանկությունը։ Կայսրերը համարվում էին Սիա, Շայն և Չժոու դինաստիաների նախահայրերը[7]։ Հետևյալները հայտնվում են Երեք ինքնիշխանների տարբեր խմբերի մեջ՝ Ֆաքսի (伏羲), Նյուվա (女媧), Շենոն (神農), Սուիրեն (燧人), Չժուհոն (祝融), Գոն Գոն (祝融), Դրախտային ինքնիշխան (天皇), Երկրային ինքնիշխան (地皇), Թայվանական ինքնիշխան (泰皇), Մարդ ինքնիշխան (人皇) և անգամ Դեղին Կայսրը (黃帝):
Հինգ կայսրերի տարբեր խմբերում են հայտնվել հետևյալները՝ Դեղին կայսր (黃帝), Չժուանշու (顓頊), Կայսր Կյու (嚳), Կայսր Յաո (堯), Կայսր Շյուն (舜), Շաոհաո (少昊), Թաոհաո(太昊), and Կայսր Յան (炎帝)։
Աղբյուր | Աղբյուրի տարեթիվ | Երեք ինքնիշխաններ | Հինգ կայսրեր |
---|---|---|---|
Մեծ պատմաբանի գրառումները (《史記》) Խմբագրված է Սիմա Ցյանի կողմից[Ն 1]։ |
մ.թ.ա. 94 թվական | Դրախտային ինքնիշխան (天皇) կամ Ֆաքսի (伏羲) Երկրային ինքնիշխան (地皇) կամ Նյուվա (女媧) Թայվանական ինքնիշխան (泰皇) կամ Շենոն (神農) |
Դեղին կայսր (黃帝) Չժուանշու (顓頊) Կայսր Կյու (嚳) Կայսր Յաո (堯) Կայսր Շյուն (舜) |
Ինքնիշխաների շարք (帝王世系)[6] | Ֆաքսի (伏羲) Շենոն (神農) Դեղին կայսր (黃帝) |
Շաոհաո (少昊) Չժուանշու (顓頊) Կայսր Կյու (嚳) Կայսր Յաո (堯) Կայսր Շյուն (舜) | |
Շեբեն[6] | մ.թ.ա. 475-221 թվականներ (Պատերազմող պետությունների շրջան) Հանշու գրքի հիման վրա (111 թվական) | Ֆաքսի (伏羲) Շենոն (神農) Դեղին կայսր (黃帝) |
|
Բայհու Թոնգի (白虎通義)[6] | Ֆաքսի (伏羲) Շենոն (神農) Չժուհոն (祝融) կամ Սուիրեն (燧人) |
||
Ֆանգսու Թոնգի (風俗通義)[6] | 195 թվական | Ֆաքսի (伏羲) Նյուվա (女媧) Շենոն (神農) |
|
Իուեն Լեյջու (藝文類聚)[6] | 624 թվական | Դրախտային ինքնիշխան (天皇) Երկրային ինքնիշխան (地皇) Մարդ ինքնիշխան (人皇) |
|
Թանգջեն Ուայջի (通鑑外紀) | Ֆաքսի (伏羲) Շենոն (神農) Գոն Գոն (共工) |
||
Չանչժու յանդու շու (春秋運斗樞) Չանչժու յուենմինգ բաո (春秋元命苞) |
Ֆաքսի (伏羲) Նյուվա (女媧) Շենոն (神農) |
||
Շանշոի դաջան (尚書大傳) | Ֆաքսի (伏羲) Շենոն (神農) Սուիրեն (燧人) |
||
Դիվանգ շիջի (帝王世紀) |
Ֆաքսի (伏羲) |
||
Այ Չին (易經)[6] | մ.թ.ա. 800 թվականներ | Թաոհաո (太昊) Կայսր Յան (炎帝) Դեղին կայսր (黃帝) Կայսր Յաո (堯) Կայսր Շյուն (舜) | |
Ճգնավորի մեկնաբանությունները, Չինֆուլեն (潛夫論)[8] | Թաոհաո(太昊) Կայսր Յաո (炎帝) Դեղին կայսր (黃帝) Շաոհաո (少昊) Չժուանշու (顓頊) | ||
Զիզի Թոնջե ուաիջի (資治通鑒外紀)[8] | Դեղին կայսր (黃帝) Շաոհաո (少昊) Չժուանշու (顓頊) Կայսր Կյու (嚳) Կայսր Յաո (堯) |
Հնագույն Հինգ կայսրերի տոհմածառը
[խմբագրել | խմբագրել կոդը](1) Դեղին կայսր 黃帝[9] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(2) Շաոհաո 少昊 | Չանհի (Դեղին կայսեր որդին) 昌意 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ջաքոջի 蟜極 | (3) Չժուանշու 顓頊 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(4) Կայսր Կյու 嚳 | Չյունչաըն 窮蟬 | Գու Շույի արքա 古蜀王 | □ | Չան 称 | Թաոու 梼杌 | Ուանգլիան 魍魉 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(5) Կայսր Զի 挚 | ՍԻ օֆ Շեն 契 | (6) Կայսր Յաո 堯 | Հոուջի 后稷 | Ջինքան 敬康 | □ | Լաո Թոն 老童 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դանզու 丹朱 | Ջյուան 句望 | □ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Չժուժոն 祝融 | Ու Հուեյ 吳回 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Չիաոնիո 橋牛 | Գուան 鯀 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գուսաո 瞽叟 | (8) Յու 禹 | Լու Չժոն 陸終 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Էհուան 娥皇 | (7) Կայսր Շյուն 舜 | Նույին 女英 | Քունվու 昆吾 | Ցան հու 參胡 | Փհան ցու 彭祖 | Հուեյ Րեն 會人 | ՑԻ Լիեն 季連 | Ցաո 曹 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շանջյուն 商均 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆաքսի և Նյուվա
-
Մեկ այլ պատկերում Ֆաքսի և Նյուվայից
-
Շենոն
-
Դեղին Կայսր
-
Չժուանշու
-
Կայսր Կյու
-
Կայսր Յաո
-
Կայսր Շյուն
-
Չի Յու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hucker, Charles (1995). China's Imperial Past: An Introduction to Chinese History and Culture. Stanford University Press. էջ 22. ISBN 9780804723534.
- ↑ 2,0 2,1 Morton, W. Scott; Lewis, Charlton M. (2005). China: its history and culture. McGraw-Hill. էջ 14. ISBN 978-0-07-141279-7.
- ↑ Eliade, Mircea; Adams, Charles J., eds. (1987). The Encyclopedia of religion. Vol. 9, Liu–Mith. Macmillan. էջ 133.
- ↑ 4,0 4,1 王恆偉 (2005). Zhongguo li shi jiang tang #1 Yuan gu zhi Chun Qiu 中國歷史講堂 #1 遠古至春秋 [Chinese History Lectures #1: Ancient times to Spring and Autumn period]. 中華書局. էջ 13. ISBN 962-8885-24-3.
- ↑ 王恆偉 (2005). Zhongguo li shi jiang tang #1 Yuan gu zhi Chun Qiu 中國歷史講堂 #1 遠古至春秋 [Chinese History Lectures #1: Ancient times to Spring and Autumn period]. 中華書局. էջեր 4–7. ISBN 962-8885-24-3.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 劉煒 (2002). 原始社会 中华文明传真 [Chinese civilization in a new light]. Commercial press publishing. էջ 142. ISBN 962-07-5314-3.
- ↑ Soothill, William Edward; Hosie, Dorothea Lady; Hudson, G. F. (2002). The Hall of Light: A Study of Early Chinese Kingship. James Clarke & Co. էջեր 146–. ISBN 978-0-227-17123-3.
- ↑ 8,0 8,1 Ulrich Theobald. «Sanhuang wudi 三皇五帝, the Three Augusts and Five Emperors». ChinaKnowledge.de.
- ↑ Sima Qian, Records of the Grand Historian
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիմա Ցյանի «Ցին Շի Հուանդի հիմնական տարեգրության» մեջ միայն անցողիկ կերպով թվարկվում է Երեք ինքնիշխանների անունները (《秦始皇本紀》): "古有天皇, 有地皇, 有泰皇": Մանրամասները ներկայացվել են «Երեք ինքնիշխանների հիմնական տարեգրության» կողմից, (《三皇本紀》), որը գրվել է Սիմա Ցզենի կողմից դարեր անց՝ որպես Արձանագրությունների լրացում (《補史記》): Երեք ինքնիշխանների հիմնական տարեգրություն»-ը《三皇本紀》հաճախ շփոթում են Արձանագրությունների հետ (օրինակ ՝ Գուջին Թուշու Ջիչանի կողմից), սակայն իրական Արձանագրությունները սկսվում են «Հինգ կայսրերի հիմնական տարեգրությամբ» (《五帝本紀》), առանց նշելու Երեք ինքնիշխաններին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Translated by Allen, Herbert J. «Ssŭma Ch'ien's Historical Records, Introductory Chapter». Journal of the Royal Asiatic Society. 26 (2): 269–295. 1894. doi:10.1017/S0035869X00143916.
- «The Annals of the Bamboo Books: The reigns of Huang-te, Che, Chuen-heuh and Hëen-Yuen; The reigns of Yaou and Shun». The Chinese Classics, volume 3, part 1. Translated by Legge, James. 1865. էջեր 108–116.
Նախորդող՝ Անհայտ |
Դինաստիաները չինական պատմության մեջ մ.թ.ա. 2852-2205 թվականներ |
Հաջորդող՝ Սիա դինաստիա |