Jump to content

Եվրատեսիլի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլի թանգարան
Изображение логотипа
Տեսակերաժշտական թանգարան
Երկիր Իսլանդիա
Հիմնադրվել է2021 թվականի հոկտեմբերի 15
ՏնօրենՕրլի Օրլիսոն
Քարտեզ
Քարտեզ

Հուսավիկի Եվրատեսիլ երգի մրցույթի ցուցահանդես[1] (անգլ.՝ The Húsavík Eurovision Song Contest Exhibition, սովորաբար կոչվում է Եվրատեսիլի թանգարան[2][3][4]) թանգարանային ցուցադրություն, որը գտնվում է Իսլանդիայի Հուսավիկ քաղաքի Cape հյուրանոցի առաջին հարկում։ Ցուցահանդեսը պատմում է Եվրատեսիլ երգի մրցույթի և 2020 թվականի Նեթֆլիքսի «Եվրատեսիլ երգի մրցույթի մասին» ֆիլմի մասին, որը նկարահանվել է Հուսավիկում[5][6][7]։

Թանգարանի նախագծի մասին առաջին անգամ հայտարարել է 2020 թվականի հուլիսին Հուսավիկի քաղաքապետը՝ ֆիլմի թողարկումից հետո՝ ռադիոհարցազրույցի ժամանակ[8]։ Թանգարանը ղեկավարվում է տեղական Հետախուզական թանգարանի կողմից՝ Եվրոպական հեռարձակողների միության և Նեթֆլիքսի թույլտվությամբ[9]։ Այնտեղ ցուցադրված է երգի մրցույթի հանդերձանքները և գործիքները, ինչպես նաև ֆիլմի զգեստներն ու ռեկվիզիտները[10]։

Բացման արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 և 2016 թվականների մրցույթի մասնակից Գրետա Սալոմեն ելույթ է ունեցել Հուսավիկում երգի միջազգային մրցույթի թանգարանի բացմանը։ Երգչուհին երգել է քաղաքի մանկական երգչախմբի հետ։ Նաև առաջին պատվավոր այցելուներից է եղել Եվրատեսիլի իսլանդական պատվիրակության ղեկավար Ֆելիքս Բերգսոնը։

Եվրատեսիլը միլիոնավոր մարդկանց ուրախության աղբյուր է և երբեք այնքան անհրաժեշտ չի եղել, որքան հիմա։ Մենք մեզ շատ բախտավոր ենք համարում և հավերժ երախտապարտ կլինենք, որ «Եվրատեսիլ։ Հրե սագայի պատմություն» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունեցել մեր փոքրիկ քաղաքում և մեր համայնքին է բերվել Եվրատեսիլի ողջ ուրախությունը այս դժվար տարվա ընթացքում։ Մենք գիտենք, որ երգի մրցույթի շատ երկրպագուներ ցանկանում են ֆիլմից հետո այցելել Հուսավիկ և մենք զգացինք, որ կարևոր է քաղաքում ինչ-որ բան գտնել՝ նրանց ճամփորդությունները ավելի հետաքրքիր դարձնելու համար»[11][12]
- Օրլի Օլսոն (թանգարանի տնօրեն)

Թանգարանը բաղկացած է երեք հիմնական ցուցադրական տարածքներից։ Առաջին ցուցահանդեսը պատմում է Եվրատեսիլ երգի մրցույթում Իսլանդիայի մասին՝ ցուցադրելով երկրի մի քանի մասնակիցների հանդերձանքները, ներառված Իսլանդիայի առաջին մասնակցությունը Եվրատեսիլ երգի մրցույթում 1986 թվականին։ Երկրորդ ցուցահանդեսը պատմում է Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մասին։ Երրորդ ցուցահանդեսային տարածքում ներկայացված են Նեթֆլիքսի ֆիլմի պարագաները և զգեստները։ Բացի այդ, ելքի մոտ գտնվող փոքրիկ տարածքը պատմում է Հուսավիկի արշավի՝ 2021 թվականին Օսկարի մրցանակ ստանալու համար ֆիլմում ներկայացված և քաղաքի անունով երգի մասին[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Իսլանդիայում բացվել է Եվրատեսիլի մասին պատմող թանգարան».
  2. «Eurovision Museum opens in Húsavík, Iceland». Eurovision.tv. European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  3. «Eurovision museum and Jacinda Ardern's earthquake distraction». BBC. 2021 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  4. «The Husavik Eurovision Exhibition | Iceland Travel». www.icelandtravel.is. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  5. Bjarnason, Egill (2021 թ․ մարտի 25). «A Tiny Icelandic Town Campaigns for the Oscars». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  6. «The Eurovision Museum Project – Óskar for Húsavík» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  7. Новости, Р. И. А. (20211028T1234). «В Исландии открылся музей "Евровидения"». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  8. Viðarsson, Þröstur Ernir (2020 թ․ հուլիսի 2). «Eurovision museum to be built in Húsavík». Vikublaðið. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  9. Þórarinsson, Þórarinn (2020 թ․ դեկտեմբերի 31). «Eurovision-safnið á Húsavík á fleygiferð». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  10. Mackay, Rachel (2021 թ․ հոկտեմբերի 20). «Húsavík Eurovision Song Contest Exhibition opens to the public». Blooloop. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  11. 11,0 11,1 «В исландском городе Хусавик открылся музей международного песенного конкурса "Евровидение"». Дзен. 28 հոկտեմբերի, 2021.
  12. «Eurovision Museum opens in Húsavík, Iceland 🇮🇸». eurovision.tv (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  13. Booth, William (2021 թ․ ապրիլի 23). «Oscars song contest: The story of Husavik». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  14. Brooker, Heather (2021 թ․ ապրիլի 25). «Húsavík, Iceland's Heartwarming Campaign to Win an Oscar for 'Eurovision Song Contest: The Story of Fire Saga'». NBC Los Angeles. NBC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]