Եվրատեսիլ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ
անգլ.՝ Eurovision Song Contest: The Story of Fire Saga
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ
Թվականհունիսի 26, 2020[1]
Լեզուանգլերեն և իսլանդերեն
ՌեժիսորԴևիդ Դոբկին
ՊրոդյուսերՈւիլ Ֆերրել, Քրիս Հենչի[2] և Ջեսիկա Էլբաում
Սցենարի հեղինակՈւիլ Ֆերրել և Էնդրյու Սթիլ
ԴերակատարներՈւիլ Ֆերրել, Ռեյչել ՄաքԱդամս, Փիրս Բրոսնան, Դեն Սթիվենս, Դեմի Լովատո, Մելիսանթի Մախուտ, Միքայել Պերսբրանդտ, Օուլավյուր Դարրի Օուլաֆսոն[2], Ջոի Յոհանսոն[2], Բյորն Հլինուր Հարալդսոն[2], Գրեհեմ Նորթոն[2], Ջոն Կորտախարենա Ռեդրուելյո[2], Բոբի Լոքվուդ[2], Տոմաս Լեմարկուս[2], Յոհանես Հյոյկյուր Յոհանեսոն[2], Նինա Դյոգ Ֆիլիպուսդոուտիր[2], Լորին[2], Ջամալա[2], Կոնչիտա Վուրստ[2], Ջեյմի Դիմիտրիու, Էլին Պետերսդոտիր և Նատասիա Դիմիտրիու
ՕպերատորԴեննի Քոհեն
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն
ՄոնտաժԳրեգ Հայդեն
Պատմվածքի վայրԻսլանդիա, Էդինբուրգ, Խուսավիկ և Ռեյկյավիկ
Տևողություն121 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Եվրատեսիլ» (անգլ.՝ Eurovision Song Contest: The Story of Fire Saga), ամերիկյան կատակերգություն, որը նկարահանել է Դևիդ Դոբկինը։ Սցենարի հեղինակներն են Ուիլ Ֆերելը և Էնդրյու Սթիլը։ Գլխավոր դերակատարներն են Ֆերելը, Ռեյչել ՄաքԱդամսը, Փիրս Բրոսնանը, Դեն Սթիվենսը և Դեմի Լովատոն։ Ֆիլմը պատմում է իսլանդացի երգիչներ Լարս Էրիքսոնի և Սիգրիթ Էրիքսդոթիրի մասին, որոնց հնարավորություն է ընձեռվում ներկայացնել իրենց երկիրը «Եվրատեսիլում»։

Ֆիլմի թողարկվել է Նեթֆլիքս հարթակում 2020 թվականի հունիսի 26-ին[3][4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված արտիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրատեսիլի» մի քանի նախկին մասնակիցներ ֆիլմում հանդես են եկել կամեո

Ֆիլմում հայտնվել են նաև այլ կարևոր անձինք․

  • Պորտուգալիա Սալվադոր Սոբրալ (2017 թվականի հաղթող)` փողոցային երաժիշտ, որը Շոտլանդիայում դաշնամուր է նվագում[5]։
  • Շվեդիա Մոլլի Սանդեն (2006 թվականի Մանկական Եվրատեսիլի մասնակից), նրա ձայնը ներդաշնակեցվել է Ռայչել ՄաքԱդամսի ձայնի հետ նրա համար, որպեսզի ստեղծվի Սիգրիթ Էրիքսդոթիրի կերպարի երգող ձայնը։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին ֆիլմի նախապատրաստման շրջանակներում Ուիլ Ֆերելը ֆիլմի հնարավոր կերպարներն ու սցենարն ուսումնասիրելու համար այցելել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն, որտեղ անցկացվում էր «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչը[6][7]։ Նա նաև կուլիսներում շփվել է «Եվրատեսիլի» որոշ մասնակիցների հետ[6]։

2018 թվականի հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆերրելը գլխավոր դեր է խաղալու, ինչպես նաև դառնալու է Նեթֆլիքսի համար «Եվրատեսիլ» երգի մրցույթի հիման վրա նկարահանվող ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր[8]։ 2019 թվականի մարտին ֆիլմի ռեժիսորը Դևիդ Դոբկինն էր[9]։ 2019 թվականի մայիսին Ռեյչել ՄաքԱդամսը հաստատվել է ֆիլմում դերի համար։ ՄաքԱդամսին և Ֆերրելին տեսել են Իսրայելում Եվրատեսիլ 2019 թվականի գլխավոր փորձերին[10]։ 2019 թվականի օգոստոսին Փիրս Բրոսնանը, Դեն Սթիվենսը և Դեմի Լովատոն միացել են դերասանական կազմին, նկարահանումներն անցկացվել են Մեծ Բրիտանիայում և Իսլանդիայում[11][12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Fleming Jr, Mike (2018 թ․ հունիսի 18). «Will Ferrell To Star In Netflix Music Pic 'Eurovision' As Another A-List Comedy Star Tries A Streaming Vehicle». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. Kiefer, Halle (2020 թ․ մայիսի 16). «Will Ferrell's Eurovision 'Volcano Man' Joins the Pantheon of Joke Pop Songs That Are Actually Great». Vulture. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  5. Kelly, Emma (2020 թ․ հունիսի 26). «All the cameos to watch out for in Eurovision Song Contest: The Story of Fire Saga». Metro. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  6. 6,0 6,1 «Will Ferrell to star in Eurovision film». BBC News Online. 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  7. Stephens, Heidi (2018 թ․ հունիսի 21). «Eurovision has come too far to be made a mockery of by Will Ferrell | Heidi Stephens». The Guardian. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  8. Will Ferrell To Star In Netflix Music Pic ‘Eurovision’ As Another A-List Comedy Star Tries A Streaming Vehicle
  9. ‘Wedding Crashers’ Director to Helm Will Ferrell Comedy ‘Eurovision’ at Netflix
  10. Will Ferrell, Rachel McAdams filming Eurovision movie in Tel Aviv
  11. D'Alessandro, Anthony (2019 թ․ օգոստոսի 7). «Pierce Brosnan Joining Will Ferrell & Rachel McAdams In Netflix Pic 'Eurovision'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  12. «Pierce Brosnan to star in Eurovision film». RTÉ.ie. 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  13. Bennett, Anita (2019 թ․ օգոստոսի 21). «Demi Lovato Joins Cast of Will Ferrell's Netflix Comedy 'Eurovision'». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.