Մոսկվայի «ՖՇՄ-Տորպեդո» ակումբի սան է։ Ֆուտբոլային դպրոցն ավարտելուց հետո կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Մոսկվայի«Տորպեդո» ակումբի հետ։ Ակումբի հիմնական կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2004 թվականի սեպտեմբերի 24-ին «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում, իսկ առաջին գոլը խփել է 2005 թվականի սեպտեմբերի 24-ին՝ գրավելով Մոսկվայի«Լոկոմոտիվ» ակումբի դարպասը։ 2009 թվականին Լուցենկոն ընդգրկվել է «Ստավրոպոլիե-2009» ակումբի պաշտոնական հայտացուցակում[2] (12 խաղ), դրանից հետո տեղափոխվել է «Ռոստով» (11 խաղ), ապա վարձավճարով հանդես եկել Բելգորոդի«Սալյուտ» ակումբում (11 խաղ, 1 գոլ)։ 2011 թվականին տեղափոխվել է Խաբարովսկի«ՍԿԱ-Էներգիա» ակումբ, որտեղ ստացել է մշտական պրակտիկա հարձակման գծում (75 խաղ, 21 գոլ), իսկ 2013 թվականին դարձել է Սարանսկի «Մորդովիայի» խաղացող։ Սարանսկի ակումբի հետ միասին Լուցենկոն վերադարձել է Պրեմիեր լիգա, որտեղ 2015/16 մրցաշրջանում 10 գոլով դարձել է ակումբի լավագույն ռմբարկու և Մամաևի ու Մելգարեխոյի հետ կիսել 6-րդ հորիզոնականը առաջնության ռմբարկուների ցանկում։
2016 թվականի հունիսի 20-ին դարձել է Մոսկվայի«Դինամո» ակումբի խաղացող[3]։ «Սպիտակաերկնագույնների» կազմում դարձել է 2016/17 մրցաշրջանի ՖԱԼ առաջնության հաղթող և վերադարձել է «Դինամո» ակումբի հետ վերադարձել ՌՖՊԼ։
2019 թվականի հունիսի 13-ին «Դինամոն» իր կայքում հրապարակել է, որ Լուցենկոն հեռացել է թիմից[4], իսկ 2019 թվականի հունիսի 16-ին վերջինս տեղափոխվել է Տուլայի«Արսենալ» ակումբ[5]։