Եվգենի Ալեքսեև
Եվգենի Ալեքսեև | |
---|---|
Евге́ний Влади́мирович Алексе́ев | |
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Պուշկին, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (2002) |
Առավելագույն վարկանիշ | 2716 (հոկտեմբեր 2015) |
Ներկայիս վարկանիշ | 2554 |
ՖԻԴԵ համար | 4138147 |
365chess | Evgeny_Alekseev |
Chesstempo համար | 5021 |
ICCF համար | 5021 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[1] |
Մարզական ակումբ | TV Tegernsee? և TSV Schott Mainz |
Evgeny Alekseev Վիքիպահեստում |
Եվգենի Վլադիմիրի Ալեքսեև (ռուս.՝ Евге́ний Влади́мирович Алексе́ев, նոյեմբերի 28, 1985, Պուշկին, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2002), 2006 թ. Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի գրոսմայստեր 2012 թ. փետրվարի 7-ից[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 14 տարեկանների Ռուսաստանի պատանիների չեմպիոն (1998 և 1999 թթ.)։
2000 թ. համաշխարհային մանկական շախմատային օլիմպիադայի հաղթող։
2001 թ. Ալեքսեևը երկրորդ տեղն է գրավում Սանկտ Պետերբուրգի առաջնությունում և հաղթում Թել Ավիվի մրցաշարում։ 2002 թ. նա հաղթում է Ալեքսադր Պետրովի հուշամրցաշարում և «Հոոգովեն օպենում» նույն թվականին ստանում է միջազգային գրոսմայստերի կոչում։
2006 թ. դեկտեմբերին Եվգենի Ալեքսեևը դառնում է Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի առաջնության գերեզրափակիչը կայացավ Մոսկվայում 2006 թ. դեկտեմբերի 3-ից 15-ը։ Եվգենի Ալեքսեևը և Դմիտրի Յակովենկոն վաստակեցին 7,5-ական միավոր։ Ռուսաստանի չեմպիոնին որոշելու համար նրանք արագ շախմատի երկու պարտիա խաղացին միմյանց հետ։ Առաջինն ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում հաղթեց Եվգենի Ալեքսեևը և դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
2007 թ. փետրվարին Եվգենի Ալեքսեևը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հաղթեց ավանդական «Աերոֆլոտ օպեն 2007» ներկայացուցչական մրցաշարում։ Հաղթելով այս մրցաշարում՝ Ալեքսեևը հնարավորություն ստացավ մասնակցելու Դորտմունդի գերմցաշարին (Sparkassen Chess Meeting 2007), որտեղ բաժանեց երկրորդից չորրորդ տեղերը։
2010 թ. հունվարի դրությամբ Ալեքսեևի գործակիցը 2703 էր, դա 10-րդ գործակիցն էր Ռուսաստանի շախմատիստների մեջ և 34-րդ աշխարհում։
Գործակցի փոփոխությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OlimpBase
- ↑ «ՌԴ սպորտի նախարարի № 14-нг հրամանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Ալեքսեևի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Եվգենի Ալեքսեևի պարտիաները (անգլ.)
- Եվգենի Ալեքսեևի անձնական քարտը 365chess.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Ալեքսեև» հոդվածին։ |
|