Jump to content

Ես կատու եմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես կատու եմ
ճապ.՝ 吾輩は猫である
ՀեղինակՆացումե Սոսեկի
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԵրգիծական վեպ
Կազմված էQ124607150?, Q124607151? և Q124607152?
Բնօրինակ լեզուճապոներեն
Լեզուճապոներեն
Նկարագրում էՏոկիո
Հրատարակումներ կամ թարգմանություններԱիկո Իտո և Գրեմ Ուիլսոն
Երկիր Ճապոնիա
OCLC37019762
 I Am a Cat Վիքիպահեստում

Ես կատու եմ (ճապոներեն` 吾輩は猫である, Wagahai wa Neko de Aru) երգիծական վեպ, որը գրվել է 1905–1906 թվականներին Նացումե Սոսեկիի կողմից Մեիջի ժամանակաշրջանի ճապոնական հասարակության, հատկապես արևմտյան մշակույթի և ճապոնական ավանդույթների խառնուրդի մասին։

Սոսեկիի վերնագիրը՝ Wagahai wa Neko de Aru, օգտագործում է բարձր կարգի արտահայտություն, որն ավելի շատ է համապատասխանում ազնվականին, որը փոխանցում է պերճախոսություն և ինքնասիրություն։ Սա ինչ-որ չափով հեգնական է, քանի որ խոսողը, մարդակերպ տնային կատուն, ուսուցչի սովորական տնային կատու է, այլ ոչ թե բարձրաստիճան ազնվական, ինչպես հուշում է խոսքի ձևը, որը և արտահայտում է Սոսեկիի սերը դրոլլ ոճով գրելու նկատմամբ։

Գիրքն առաջին անգամ տպագրվել է տասը մասով Hototogisu գրական ամսագրում։ Սկզբում Սոսեկին մտադիր էր գրել միայն այն կարճ պատմությունը, որը կազմում է «Ես կատու եմ» գրքի առաջին գլուխը։ Այնուամենայնիվ, Տակահամա Կյոշին, Hototogisu-ի խմբագիրներից մեկը, համոզեց Սոսեկիին լ աշխատանքը վերափոխել ժողովածուի։ Գրեթե բոլոր գլուխները կարող են համարվել առանձին ստեղծագործություններ[1]։

«Ես կատու եմ» ստեղծագործության գլխավոր հերոսը խելամիտ կատու է, որը նկարագրում է մի շարք միջին դասի ճապոնացիների կյանքը. Պարոն Սնեզը[2](«սնիզ»-ը (անգլ.՝ sneeze) դիտմամբ սխալ է գրված, բայց բառացի թարգմանված է (ճապ.՝ 珍野苦沙彌 Chinno Kushami)-ից, բնօրինակ ճապոներեն) և ընտանիքը (կատվի տերերը), Սնիզի կռվարար և նյարդայնացնող ընկեր Մեյտեիը (ճապ.՝ 迷亭 Meitei), երիտասարդ գիտնական {{nihongo|Ավալոն Քոլդմունը|水島寒月|Mizushima Kangetsu) և գործարարի դուստրը՝ Օպուլա Գոլդֆիդը (ճապ.՝ 金田富子 Կանեդա Տոմիկո)։

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես կատու եմ» աշխատությունը հաճախակի հանդես է գալիս որպես հանձնարարություն ճապոնացի դպրոցականների համար, և արդյունքում սյուժեն հայտնի է մնում հրապարակումից երկար ժամանակ անց։ Պատմողի խոսքի ձևը, որը նույնիսկ գրելու պահին արդեն հնացած էր, արդյունքում ասոցացվում է կատուների և գրքի հետ։ Պատմողի նախընտրած անձնական դերանունը՝ wagahai, հազվադեպ է օգտագործվում Ճապոնիայում առօրյա կյանքում, բայց հաճախ է հանդիպում գեղարվեստական ​​գրականության մեջ։ Օրինակ՝ Բոուզերը, կրիա-արքան որը պարբերաբար հանդես է գալիս թշնամու դերում Mario տեսախաղերում, օգտագործում է wagahai, ինչպես և Morgana-ն՝ կատվի կերպարը Persona 5-ում[3]։

Վեպն առաջին անգամ ադապտացվել է 1936 թվականին թողարկված ֆիլմում։ Ավելի ուշ, ցենարիստ Տոշիո Յասումին վեպը վերածել է սցենարի, իսկ երկրորդ ֆիլմի ռեժիսորը Կոն Իչիկավան է։ Դրա պրեմիերան կայացել է ճապոնական կինոթատրոններում 1975 թվականին։ Անիմե հեռուստատեսային ադապտացիան ցուցադրվել է 1982 թվականի։ Այն նաև մանգայի է վերածվել Չիրորու Կոբատոյի կողմից 2010 թվականին և անգլերեն թարգմանվել Զաք Դևիսոնի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nathan, Richard (2021 թ․ սեպտեմբերի 10). «Soseki's Cat: A Quantum Leap for Japanese Literature». Red Circle.
  2. This is the spelling used in the abridged translation by Aiko Itō and Graeme Wilson.
  3. Mandelin, Clyde (2019 թ․ հունիսի 1). «Tricky Translations #4: 'I' & 'Me' in Japanese». Legends of Localization. Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]