Բաուզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաուզերը (նաև հայտնի որպես Թագավոր Կուպա) տեսախաղերի կերպար և Մարիո խաղերի շարքի գլխավոր բացասական հերոսն է ։Ճապոնիայում նրան անվանում են Կուպպա (ճապ.՝ クッパ)։ Նա կուպա կրիաներից ամենաուժեղն է և դրանց առաջնորդն է։ Հայտնի է արքայադուստր Փիչի իր բազմաթիվ առավանգումներով ինչպես նաև Սնկային թագավուրության գրավման փորձերով։

Բաուզերին ստեղծել է դիզայներ Շիգերու Միյամոտոն Նինթենդո ընկերության համար։ Սկզբում Միյամոտոն կերպարին տվեց Դայմաո Կուպպա (ճապ.՝ 大魔王 クッパ) անունը, որը նշանակում է «մեծն դև Կուպա»

Կերպարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաուզերը կրում է թագավոր Կուպայի տիտղոսը, կուպաները չար,կրիանման արարածներ են, որոնք ապրում են սնկային թագավորությունում։Նրա անունը կորեական կուկպապ ուտեստի ճապոնական արտասանությունն է։

Չնայած անվանը Բաուզերը փաստացի կերպով համարվում է կուպա կրիայի և վիշապի խառնուրդ։ Super Mario Bros. ֆրանշիզայի վաղ խաղերում Բաուզերը ավելի շատ նման էր կրիայի, որը ետևի թաթերի վրա էր կանգնած և օժտված էր վիշապի հատկանիշներով։ Ավելի ուշ նրա դիզայնը փոխվում է, հերոսը ավելի շատ է նմանվում վիշապի (բայց մեջքի պատյանի պատճառով դեռ ակնհայտորեն կրիա է հիշեցնում)։ Հետագայում նա ունենում է զարգացած ետին վերջույթները, շիկակարմիր մազեր և ունքեր, 2 ու կես մետրից ավել հասակ։

Հետագա խաղերում պարզվում է, որ Բաուզերը ունի որդի, որի անունը Բաուզեր կրտսեր է, նա առաջին անգամ հայտնվել է Super Mario Sunshine խաղի մեջ։ Super Mario Bros. 3 ստեղծմանից ի վեր ենթադրվում էր, որ Բաուզերը 7 երեխա էլ ունի հայտնի որպես Կուպալինգներ, բայց հետագայում պարզվում է, որ Բաուզերը և Կուպալինգները ազգականններ չեն

Բաուզերի առաջնային նպատակն է սնկային թագավորության իշխանության զավթումը, բայց երբեմն նա ավելի լայն ամբիցիաներ է ցուցաբերում ՝ հավակնելով այլ տարածքների, իսկ երբեմն նույնիսկ ողջ աշխարհի գրավմանը։

Առևանգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաուզերը բազմիցս առևանգել է արքայադուստր Փիչին, որին փրկելը դարձել է խաղերի շարքի մեծամասնության գլխավոր նպատակը։։Առևանգման տարբեր պատճառներ են եղել. Սկսած նրանից, որ Փիչը միակն է, ով կարող է ոչնչացնել Բաուզերի սև կախարդանքը ՝ ընդհուպ մինչև Բաուզերի անպատասխան սերը արքայադստեր հանդեպ:

Բաուզերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարիո Սուպերեղբայրներ» ֆիլմում Բաուզերի անալոգն էր նախագահ Կուպան, որը գլխավորում էր զուգահեռ իրականության վերջին քաղաք, որտեղ հակաուտոպիա էր տիրում և բնակեցված էր դինոզավրերի հետնորդներով։Նա ցանկանում էր արքայադուստր Դեյզիին պատկանող բյուրեղի շնորհիվ գրավել մարդկանց աշխարհը։

Բաուզերը ֆիլմում ներկայացված էր որպես դինոզավրերի ուղիղ հետնորդ,որը պահպանել է իր նախնիների վարքագծերը։Նա սովորական մարդու տեսք ունի, կրակային շնչառության փոխարեն օգտագործում է հրանետ, վիշապի կերպարանքով է լինում մի պահ երբ Մարիոն իրեն դեգրադացնում է

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ IGN կայքի , չարագործների տասնյակում [1] նա զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը : Ըստ Gamepro- ի վարկածի ՝ Բաուզեր- ը 47 տեղից զբաղեցնում է 9-րդ տեղը [2], համաձայն MMOABC վարկածի 4-րդ տեղը (10-ից) [3], GameSpot- ը նրան տեղադրեց 9-րդ հորիզոնականում ՝ տեսախաղերի առաջին տասնյակում [4] : Empire ամսագիրը Բաուզերին 23-րդ տեղում է զբաղեցրել համակարգչային խաղերի 50 մեծագույն կերպարների ցանկում:[5] .

  1. I. G. N. Staff (2006-03-07)։ «Top 10 Tuesday: Most Memorable Villains» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2019-02-21 
  2. The 47 Most Diabolical Video-Game Villains of All Time (Page 5 of 7)
  3. Top 10 Video Game Villians
  4. GameSpot — /features/vgs/universal/tenspot_villains/page3.html
  5. «The 50 Greatest Video Game Characters» (անգլերեն)։ Empire։ 2010-06-11։ Վերցված է 2019-02-21 

Այս ամբողջ հոդվածը թարգմանություն է ռուսերենից