Ես ատում եմ Համլետին
Ես ատում եմ Համլետին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Պոլ Ռուդնիկ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Նյու Յորք |
Հրատարակվել է | 1991 |
«Ես ատում եմ Համլետին» (անգլ.՝ I Hate Hamlet), ամերիկացի գրող Պոլ Ռուդնիկի կատակերգությունը։ Առաջին անգամ բեմադրվել է Բրոդվեյում 1991 թվականին։
Կատակերգությունում ներկայացվում է երիտասարդ կինոդերասան Էնդրյու Ռալլիի պատմությունը, ով հաստատվել է Համլետի դերում։ Ներկայացմանը նրան օգնում է նախապատրաստվել հայտնի դերասան Ջոն Բերիմորի ուրվականը։ Ստեղծագործության վերնագիրը վերցված է Էնդրյուի խոսքից, որ նա բացականչում է հուսահատության պահին՝ վախենալով իր դերի դժվար լինելուց։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնդրյու Ռալլի (Andrew Rally) – հոլիվուդյան երիտասարդ դերասան, որ ոչ վաղ անցյալում տեղափոխվել է Նյու Յորք և ստացել Համլետի դերը թատերական ներկայացման մեջ,
- Ջոն Բերիմոր (John Barrymore) – հանգուցյալ դերասան, ով հայտնի է շեքսպիրյան ներկայացումներում իր կատարած դերերով, ուղարկվել է երկինք Էնդրյուին Համլետի դերի կատարմանը նախապատրաստելու հանձնարարությամբ,
- Դեյրդրե Մաքդավի (Deirdre McDavey) – Էնդրյուի հարսնացուն,
- Լիլիան Տրոյ (Lillian Troy) – Էնդրյուի ծեր անտրեպրենյորը, դեռևս հիշում է Ջոն Բերիմորի հետ ունեցած սիրավեպը այն բնակարանում, որտեղ ներկայում բնակվում է Էնդրյուն,
- Ֆելիսիա Դանտինե (Felicia Dantine) – Էնդրյուի բրոքերը, ով նրան համոզում է բնակվել Բերիմորի նախկին բնակարանում, անհաջող կերպով փորձում է կանչել Բերիմորի հոգին, իսկ ներկայացման պրեմիերայի ժամանակ սիրահարվում է Գարի Լեֆկովիցին,
- Գարի Փիթեր Լեֆկովից (Gary Peter Lefkowitz) – հոլիվուդյան պրակտիկ պրոդյուսեր, ով Էնդրյուին հայտնի է դարձրել, ներկայում նա Էնդրյուին դեր է առաջարկում նոր սերիալում և չի հասկանում, թե ինչու է Էնդրյուն բաց թողնում նման հնարավորությունը[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները ծավալվում են Նյու Յորքում՝ մի բնակարանում, որտեղ նախկինում ապրել է դերասան Ջեն Բերիմորը, որը փառքի է արժանացել Համլետի դերը կատարելու շնորհիվ։
Այդ բնակարան է տեղափոխվում երիտասարդ հեռուստադերասան Էնդրյու Ռալլին, որն ստացել է Համլետի դերը Սենտրալ Պարկում բեմադրվող ներկայացման մեջ, սակայն դեռևս կասկածում է, թե արժի արդյոք կատարել այդ դերը։
Էնդրյուի հարսնացուն պաշտում է Շեքսպիրին, երազում է, որ Էնդրյուն խաղա Համլետի դերը, և ինքն էլ ուզում է կատարել Օֆելյայի դերը (սակայն նրան տալիս են միայն Օֆելյայի ընկերուհու դերը)։ Լոս Անջելեսում աշխատող պրոդյուսեր Լեֆկովիցը պնդում է, թե Էնդրյուն միայն ժամանակ է կորցնում։ Նա Էնդրյուին առաջարկում է մեծ գումարով նկարահանվել հեռուստասերիալում։
Երբ Էնդրյուն արդեն պատրաստ է հրաժարվել դերից, հայտնվում է Ջոն Բերիմորի ուրվականն ու համոզում ընդունել դերը։ Մի անի շաբաթ Բերիմորը Էնդրյուին նախապատրաստում է Համլետի դերին՝ նրան փոխանցելով թատերական արվեստի գաղտնիքներն ու իր կայնքի փորձը։
Պրեմիերան անցնում է վատ և արժանանում քննադատների բացասական արձագանքին։ Էնդրյուն դժգոհ է իր կատարումից։ Նրա կարծիքով՝ ողջ պիեսից ինքը հաջողությամբ կատարեց միայն «Լինել, թե չլինել» մենախոսությունը։ Սակայն այդ մենախոսության կատարման ընթացքում նա զգացել է այն, ինչ չի զգացել նախկինում, երբ նկարահանվում էր սերիալներում։ Այդ պատճառով էլ նա վճռականապես մերժում է Լեֆկովեցի առաջարկը՝ վերադառնալ Հոլիվուդ։ Բերիմորի ուրվականն Էնդրյուին սովորեցնում է վերջին հմտությունը՝ վեհապանծորեն ու զավեշտաբար խոնարհվել հանդիսատեսին և անհետանալ։ Դրանից հետո Էնդրյուն, ինչպես նաև ներկայացման մյուս դերասանները փորձում են հանդիսատեսին խոնարհվելիս նմանակել Բերիմորի խոնարհումը[2]։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսը հրատարակվել է Dramatists Play Service-ում։ Առաջին անգամ բեմադրվել է Բրոդվեյում՝ Վալտեր Քերի թատրոնում (անգլ.՝ Walter Kerr Theatre): Պրեմիերան կայացել է 1991 թվականի ապրիլի 8-ին[3]։ Էնդրյու Ռալլիի գլխավոր դերը կատարել է Էվան Հենդլերը։
Նիկոլ Ուիլյամսոնը, որ կատարել է Ջոն Բերիմորի դերը բրոդվեյյան առաջին բեմադրության մեջ, հայտնի է եղել իր ծանր բնավորությամբ և հետզհետե նրա հարաբերությունները վատացել են ներկայացման մասնակիցների մեծ մասի հետ։ Արդյունքում նա վիրավորել է Էվան Հենդլերին սուսերներով մենամարտի տեսարանի ժամանակ։ Հետագայում նա լքել է ներկայացումը[4]։
1991 թվականին պիեսը ներկայացվել է ընդհանուր առմամբ 88 անգամ[3]։
Դրանից հետո այն բազմիցս բեմադրվել է այլ թատրոններում։ Մասնավորապես այն ներկայացվել է Յուտայի Շեքսպիրյան փառատոնում (անգլ.՝ Utah Shakespeare Festival, 2002)[5] և Կոլորադոյի Շեքսպիրյան փառատոնոմ (անգլ.՝ Colorado Shakespeare Festival, 2014)[6]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rudnick, Paul. I Hate Hamlet. New York: Dramatists Play Service, Inc., 1992. (Hard Copy of Play)
- Rudnick, Paul. Personal History, "I Hit Hamlet, " The New Yorker, December 24, 2007, p. 82.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Characters: I Hate Hamlet» (անգլերեն). Utah Shakespeare Festival. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Townsquare Players. «I Hate Hamlet Plot Summary». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 IBDb. «I Hate Hamlet from the Internet Broadway Database». Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ The New Yorker. «Paul Rudnick's New Yorker article on the production (abstract only)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «I Hate Hamlet» (անգլերեն). Utah Shakespeare Festival. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «I Hate Hamlet» (անգլերեն). Colorado Shakespeare Festival. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «World's Greatest Tragedy Becomes Extraordinary Comedy» (անգլերեն). Utah Shakespeare Festival. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- «I hate hamlet. Reviews» (անգլերեն). IBDB. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- Play Synopsis: I Hate Hamlet Արխիվացված 2016-08-13 Wayback Machine
- Talkin’s Broadway Reviews: I Hate Hamlet Արխիվացված 2011-05-19 Wayback Machine
- I Hate Hamlet at the Internet Broadway Database
- Paul Rudnick’s The New Yorker article on the production
|