Եռանկյան անհավասարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
x, y, z կողմերով եռանկյան մեջ (x + y)-ը միշտ մեծ է z -ից

Եռանկյան անհավասարություն, երկրաչափության , ֆունկցիոնալ վերլուծության և դրանց առնչվող առարկաներում հեռավորության ինտուիտիվ հատկություններից մեկը։ Այն պնդում է, որ եռանկյան ցանկացած կողմի երկարությունը միշտ փոքր է, քան մյուս 2 կողմերի երկարությունների գումարը։ Եռանկյան անհավասարությունը չափային տարածության, նորմայի և այլնի սահմանման մեջ, ներառված է որպես աքսիոմ։ Դա հաճախ նաև թեորեմ է հանդիսանում տարբեր տեսություններում։

Էվկլիդեսյան երկրաչափություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվկլիդեսյան երկրաչափության եռանկյան անհավասարության պացույց

Դիցուք՝ տրված է և ընդորում ստացվում է միայն այն դեպքում, երբ եռանկյան մեջ գտնվում է և կետերի միջև, մի ուղղի վրա։

BD- ն՝ AB- ի շարունակությունն է (ըստ կառուցման):Ընդորում, β> α և AD> AC: Սակայն AD = AB + BD = AB + BC, այնպես, որ AB + BC> AC: Այս ապացույցը բերվում է Էվկլիդեսի տեսությունում( Գիրք 1)[1]։

Ապացուցում է եռանկյան անհավասարությունը հետևյալ կերպ։ Նախ՝ ապացուցվում է թեորեմ այն մասին, որ եռանկյան արտաքին անկյունը մեծ է ներքին անկյունից, որը նրան կից չէ։ Դրանից բխում է թեորեմ,որ եռանկյունու մեծ կողմի հանդիպակած անկյունը մեծ է։ Հետագայում, օգտագործելով հակառակ եղանակը, մենք ապացուցում ենք այն թեորեմը, որ եռանկյան ավելի մեծ ներքին անկյան դիմաց գտնվում է մեծ կողմը, և այս թեորեմից դուրս է բերում եռանկյան անհավասարությունը։

Նորմավորված տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցուք՝ ֊ն նորմավորված վեկտորական տարածությունն է, որտեղ ֊ը կամայական բազմություն է իսկ ֊ը ֊ի վրա որոշված նորմ։ Այդ դեպքում ըստ վերջինիս սահմանման ճիշտ է հետևյալ անհավասարությունը․

Մետրիկական տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցուք՝ ֊ն մետրիկական տարածություն է, որտեղ -ը կամայական բազմություն է, իսկ -ի վրա որոշված մետրիկա։ Ըստ վերջինիս սահմանման

Տարբերակում և ընդհանրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանկյան հակառակ անհավասարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետրական և նորմավորված տարածությունում եռանկյան անհավասարության հետևանքն է հանդիսանում հետևյալ անհավասարությունը․

Եռանկյան անհավասարությունը եռանիստ անկյան համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցիկ եռանիստ անկյան յուրաքանչյուր հարթ անկյուն փոքր է մյուս երկու հարթ անկյունների գումարից։

Կետերի կամայական թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակենք ֊ով և կետերի հեռավորությունը։ Այդ դեպքում տեղի ունի հետևյալ անհավասարությունը՝ ։ Անհավասարությունը ստացվում է երեք կետերի համար եռանկյան անհավասարությունը հաջորդաբար կիրառելով․

[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David E. Joyce (1997). «Euclid's elements, Book 1, Proposition 20». Euclid's elements. Dept. Math and Computer Science, Clark University. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  2. Шилов Г. Е. Математический анализ. Специальный курс. — М.: Физматлит, 1961. — C. 28
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռանկյան անհավասարություն» հոդվածին։