Ելիզավետյան օրիորդաց գիմնազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետյան օրիորդաց գիմնազիա
Տեսակդպրոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճՆեոդասականություն և նեոդասականություն
Հիմնադրված է1910
ՃարտարապետԻվան Ռերբերգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Գիմնազիան 1912 թվականին
Գիմնազիան 1912 թվականին

Ելիզավետյան օրիորդաց գիմնազիա (ռուս.՝ Елизаветинская женская гимназия), նախկին օրիորդաց գիմնազիա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը հիմնադրվել է 1880 թվականին։ 1911-1912 թվականներին գիմնազիայի համար Իվան Ռերբերգի նախագծով կառուցվել է նոր շենք նեոդասականության ոճով (Բոլշոյ Կազյոննի նրբանցք, տուն 9)։ Այժմ այս շենքում գործում է թիվ 2095 «Պոկրովսկի կվարտալ» դպրոցի թիվ 330 «Ելիզավետյան գիմնազիա» կառուցվածքային միավորը։ Գիմնազիայի շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսաստանում մնացին շատ որբ երեխաներ։ Այդ պատճառով 1880 թվականին բացվեց օրիորդաց գիմնազիա որբ երեխաների համար[2]։ Այն գտնվում էր Մարոսեյկա փողոց, 11 հասցեի հինավուրց տանը[3]։ Գիմնազիան անվանվեց Ելիզավետյան` նրա հոգաբարձու, մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի անունով։ Աշակերտուհիների թիվն աստիճանաբար աճում էր, և 20-րդ դարի սկզբին նոր շենք կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ Այդ նպատակով Աշխատասիրության խթանման ընկերությունը տարբեր կազմակերպություններից տոկոսով 350 հազար ռուբլի վերցրեց և Բոլշոյ Կազյոննի նրբանցքում ձեռք բերեց մի հողակտոր։ 1911 թվականին անցկացվեց գիմնազիայի շենքի լավագույն նախագծի մրցույթ, որում հաղթեց ճարտարապետ Իվան Ռերբերգը։ 1911 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ գիմնազիայի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը[2]։ 1912 թվականի նոյեմբերի 4-ին նորակառույց շենքն օծվեց[3]։

Նորաբաց գիմնազիայում կային կրթական և բնակելի տարածքներ, խոհանոց, ճաշարան, պահեստարաններ, պարահանդեսային դահլիճ և Արդարակյաց Ելիսավետայի տնային եկեղեցին։ Գիմնազիային կից պանսիոնում կարող էին ապրել 70 աշակերտուհիներ։ Ելիզավետյան օրիորդաց գիմնազիայի շրջանավարտներից է եղել հայտնի երգչուհի և դերասանուհի Միլիցա Կորյուսը[2]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գիմնազիան վերակազմավորվեց Բաումանի շրջանի 2-րդ աստիճանի թիվ 34 դպրոցի։1930 թվականին այն դարձավ Բաումանի ժողովրդական կրթության վարչության թիվ 30 ֆաբրիկագործարանային կրթության դպրոց։ 1936 թվականին դպրոցը ստացավ 330-րդ համարը[2]։ 2010 թվականին այն միացավ թիվ 2095 «Պոկրովսկի կվարտալ» դպրոցին որպես թիվ 330 «Ելիզավետյան գիմնազիա» կառուցվածքային ստորաբաժանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Департамента культурного наследия города Москвы № 675 от 29.07.2014
  2. 2,0 2,1 2,2 2,3 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 142—144. — ISBN 978-5-98355-109-1
  3. 3,0 3,1 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 742. — ISBN 978-5-227-04274-3