Ելիզավետյան օրիորդաց գիմնազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ելիզավետյան օրիորդաց գիմնազիա
Moscow, School in Bolshoy Kazenny by Ivan Rerberg.jpg
ՏեսակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Բոլշոյ Կազյոննի նրբանցք
Ճարտարապետական ոճՆեոդասականություն
ՃարտարապետԻվան Ռերբերգ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 55°45′37.000000100802″ հս․ լ. 37°39′20.000000101597″ ավ. ե. / 55.76027777780577566° հս․. լ. 37.65555555558377421° ավ. ե. / 55.76027777780577566; 37.65555555558377421
Գիմնազիան 1912 թվականին

Ելիզավետյան օրիորդաց գիմնազիա (ռուս.՝ Елизаветинская женская гимназия), նախկին օրիորդաց գիմնազիա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը հիմնադրվել է 1880 թվականին։ 1911-1912 թվականներին գիմնազիայի համար Իվան Ռերբերգի նախագծով կառուցվել է նոր շենք նեոդասականության ոճով (Բոլշոյ Կազյոննի նրբանցք, տուն 9)։ Այժմ այս շենքում գործում է թիվ 2095 «Պոկրովսկի կվարտալ» դպրոցի թիվ 330 «Ելիզավետյան գիմնազիա» կառուցվածքային միավորը։ Գիմնազիայի շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսաստանում մնացին շատ որբ երեխաներ։ Այդ պատճառով 1880 թվականին բացվեց օրիորդաց գիմնազիա որբ երեխաների համար[1]։ Այն գտնվում էր Մարոսեյկա փողոց, 11 հասցեի հինավուրց տանը[2]։ Գիմնազիան անվանվեց Ելիզավետյան` նրա հոգաբարձու, մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի անունով։ Աշակերտուհիների թիվն աստիճանաբար աճում էր, և 20-րդ դարի սկզբին նոր շենք կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ Այդ նպատակով Աշխատասիրության խթանման ընկերությունը տարբեր կազմակերպություններից տոկոսով 350 հազար ռուբլի վերցրեց և Բոլշոյ Կազյոննի նրբանցքում ձեռք բերեց մի հողակտոր։ 1911 թվականին անցկացվեց գիմնազիայի շենքի լավագույն նախագծի մրցույթ, որում հաղթեց ճարտարապետ Իվան Ռերբերգը։ 1911 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ գիմնազիայի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը[1]։ 1912 թվականի նոյեմբերի 4-ին նորակառույց շենքն օծվեց[2]։

Նորաբաց գիմնազիայում կային կրթական և բնակելի տարածքներ, խոհանոց, ճաշարան, պահեստարաններ, պարահանդեսային դահլիճ և Արդարակյաց Ելիսավետայի տնային եկեղեցին։ Գիմնազիային կից պանսիոնում կարող էին ապրել 70 աշակերտուհիներ։ Ելիզավետյան օրիորդաց գիմնազիայի շրջանավարտներից է եղել հայտնի երգչուհի և դերասանուհի Միլիցա Կորյուսը[1]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գիմնազիան վերակազմավորվեց Բաումանի շրջանի 2-րդ աստիճանի թիվ 34 դպրոցի։1930 թվականին այն դարձավ Բաումանի ժողովրդական կրթության վարչության թիվ 30 ֆաբրիկագործարանային կրթության դպրոց։ 1936 թվականին դպրոցը ստացավ 330-րդ համարը[1]։ 2010 թվականին այն միացավ թիվ 2095 «Պոկրովսկի կվարտալ» դպրոցին որպես թիվ 330 «Ելիզավետյան գիմնազիա» կառուցվածքային ստորաբաժանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 142—144. — ISBN 978-5-98355-109-1
  2. 2,0 2,1 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 742. — ISBN 978-5-227-04274-3