Ելենա Կոնդրատյուկ
Ելենա Կոնդրատյուկ | |
Կուսակցություն՝ | Բատկիվշչինա |
---|---|
Կրթություն՝ | Լվովի համալսարան (1993) |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Պարգևներ | |
Ելենա Կոնդրատյուկ (ուկրաիներեն՝ Кондратюк Елена Константиновна, նոյեմբերի 17, 1970, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։ 2019 թվականի օգոստոսի 29-ից 9-րդ գումարման Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ։
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, «Բատկիվշինա համաուկրաինական միավորում» քաղաքական կուսակցության անդամ, Ուկրաինայի և Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական ասամբլեայի համանախագահ։ Միջխորհրդարանական Միությունում ազգային խորհրդարանական խմբի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թվականին ավարտել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի համալսարանի պատմական ֆակուլտետը։
- Պատմական գիտությունների թեկնածու։
- Հետազոտել է Ուկրաինայում հասարակական շարժումները։
- Հասարակայնության հետ կապերի և գովազդի ոլորտի առաջատար փորձագետ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։
2012 և 2014 թվականների խորհրդարանական ընտրություններում «Բատկիվշինա համաուկրաինական միավորում» կուսակցության կողմից վերընտրվել Է ժողովրդական պատգամավոր։ Գործընկերների հետ 2011 թվականի դեկտեմբերին հիմնադրել է «Հավասար հնարավորություններ» պատգամավորական միավորումը։
Եղել է «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում մշտական պատվիրակություն» միջխորհրդարանական կազմակերպությունում (2012-2014) մշտական պատվիրակության անդամի տեղակալ և «Կենտրոնական Եվրոպայի նախաձեռնության խորհրդարանական չափման մշտական պատվիրակություն» միջխորհրդարանական կազմակերպությունում (2007-2012) մշտական պատվիրակության անդամի տեղակալ։
Եվրոմայդանի մասնակից։
2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Ելենա Կոնդրատյուկի նկատմամբ[1]։
2019 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակային զենք[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսին՝ Ալեքսանդր Բոգուցկի, ICTV հեռուստաալիքի տնօրեն-նախագահ, EastOne ներդրումային խորհրդատվական ընկերության կառավարման անդամ[3][4][5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Под экономические санкции России попали 127 нардепов — Чесно». «Украинская правда». 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Роман Романюк, Марія Жартовська (2017 թ․ հունվարի 13). «Нагородний фронт. Кому Аваков подарував 400 стволів» (ուկրաիներեն). «Украинская правда». Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Александр Богуцкий». focus.ua. 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Богуцкий Александр Андреевич». «Левый берег (интернет-издание)». 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Olena Kondratiuk Արխիվացված 2019-08-30 Wayback Machine. Who is who.
- ↑ Kondratiuk, Olena Kostiantynivna: dossier, kompromat, financial declaration of the Yulia Tymoshenko PR woman (Кондратюк Олена Костянтинівна: досьє, компромат, декларація піарниці Юлії Тимошенко). Politeka. 17 July 2019
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Կոնդրատյուկ» հոդվածին։ |
|
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լվով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Կին գիտնականներ
- Ուկրաինացի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Ուկրաինայի կին քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ