Ելենա Գորոխովա
Ելենա Գորոխովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1933 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 15, 2014 (80 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Elena Gorokhova Վիքիպահեստում |
Ելենա Կոնստանտինովնա Գորոխովա (փետրվարի 19, 1933, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2014, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ Նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Կոնստանտինովնա Գորոխովան ծնվել է 1933 թվականի փետրվարի 19-ին, Լենինգրադում։ Ավարտել է Գեղարվեստի միջնակարգ դպրոցը։ 1951 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժինը և սովորել է Վլադիմիր Գորբի ու Սեմյոն Աբուգովի մոտ։ 1957 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Իոսիֆ Սերեբրիանիի արվեստանոցը` գեղանկարիչի որակավորմամբ։ Նրա դիպլոմային աշխատանք եղել է «Ահազանգ» կտավը[2] (Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարան, Սանկտ Պետերբուրգ)[3]։
1958 թվականից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների` ցուցադրելով իր ստեղծագործությունները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Ստեղծել է ժանրային և ստեղծագործական կոմպոզիցիաներ, բնապատկերներ, նատյուրմորտներ, աշխատանքներ յուղաներկային, ջրաներկային և տեմպերային գեղանկարչության տեխնիկայով։ 1960 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Գորոխովի ստեղծագործությունների թեմաներն ու հերոսները ոգեշնչված են ժողովրդական բանահյուսության, ռուսական ժողովրդական հեքիաթների և ավանդությունների սյուժեներով։ Պատկերները ստեղծված են այլաբանություններով և սիմվոլիկայով, դրանք գեղանկարչական տեսք ունեն, հստակ ուրվագծեր, լոկալ գույներ և կառուցողական կոմպոզիցիաներ։ Կոլորիտը դեկորատիվ մակերեսային է, հաճախ գերակշռում են սառը կանաչ և կապույտ երանգները, ներթափանցելով և միավորելով գեղանկարչական կտավը և ուժեղացնելով կերպարի առասպելական, երբեմն առեղծվածային ղողանջը։ Գորոխովայի ստեղծած կտավներից են՝ «Ընկերուհիները»[4] (1958), «Եղյամ», «Հրաժեշտ»[5] (երկուսն էլ 1960), «Հացավաճառը»[6], «Ձմեռ Պերեսլավ-Զալեսկում» (երկուսն էլ 1961), «Նատյուրմորտ» (1965), «Լինդա» (1973), «Հավաքարարուհի»[7] (1974), «Ջրի մեջ»[8], «Առավոտը ձնից հետո», «Պարուհին», «Աղվեսը» (բոլոր 1975), «Արքայադուստր կարապը», «Հեքիաթային եղանակ»[7] (երկուսն էլ` 1976), «Հազարան բլբուլը»[9], «Սպիտակ ձին» (երկուսն էլ` 1979), «Դեբյուտ»[10] (1980), «Վառարան»[11] (1988), «Հացավաճառը»[12] (1997) և այլն։ Ելենա Կոնստանտինովնա Գորոխովայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с. 272.
- ↑ Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М: Советский художник, 1957. — с.22.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.78.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.10.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.14.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.14.
- ↑ 7,0 7,1 Выставка произведений ленинградских художников. Живопись. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.9.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.14.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.96.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.12.
- ↑ Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. — Л: Художник РСФСР, 1991. — с.49.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с. 286.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М: Советский художник, 1957. — с.22.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.10.
- Всесоюзная художественная выставка «40 лет ВЛКСМ». Каталог. — М: Министерство культуры СССР, 1958.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.14.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.14.
- Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.8.
- Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.8.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.14.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.272.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.12.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М: Советский художник, 1981. — с. 361, 373, 528, 532, 548, 587.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с. 32.
- Выставка произведений ленинградских художников. Живопись. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.8-13.
- Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. — Л: Художник РСФСР, 1991. — с.49.
- Петербургские музы. Выставка. Живопись, графика, декоративно-прикладное искусство. — СПб: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с. 286.
- Русская деревня. Выставка произведений петербургских художников. Живопись. Графика. — СПб., Мемориальный музей Н. А. Некрасова, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с. 9, 360, 391—393, 396—398, 400, 401, 405, 443. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.78. ISBN 978-5-903677-01-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Елена Горохова на сайте «Неизвестный соцреализм. Поиски и открытия»
- Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи.
- Bridget McDonnell Gallery. Elena Gorokhova Արխիվացված 2020-03-25 Wayback Machine
- Vanessa Cleves & Salmon Modern & Contemporary art. Elena Gorokhova, Japanese Woman
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 2014 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Սոցիալիստական ռեալիզմ
- Ռուս կին արվեստագետներ
- Ռուս նկարչուհիներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ