Jump to content

Ելենա Աղաջանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Աղաջանովա
Ծնվել էհունիսի 26, 1973 (51 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Ելենա Միխայիլի Աղաջանովա (հունիսի 26, 1973, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ[1]։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի[2] ղեկավար։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ[3]։

Հայ բժիշկ-կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի դուստրը,

Հայ բժիշկ, վիրաբույժ-քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ազնաուրյանի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Աղաջանովան ծնվել է 1973 թվականի հունիսի 26-ին Երևանում։ 1980-1990 թվականներին սովորել է ք. Երևան թիվ 20 Դզերժինսկու անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1990-1996 թվականներին սովորել է ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1996-1999 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1990 թթ. թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի մանրէազերծման կաբինետի մայրապետ,

1999-2000 թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ,

2001-2004 թթ. հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերի բժիշկ,

2002-2004 թթ. թիվ 2 ներքին հիվանդությունների ամբիոնի ասիստենտ,

2004-2005 թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ,

2005-2008 թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ,

2005-2009 թթ. «Շենգավիթ» ԲԿ, կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ,

2005 թ.-ից մինչ օրս  կլինիկական օրդինատորների էնդոկրինոլոգիա առարկայի քննական հանձնաժողովի անդամ է,

2008 թ.-ից մինչ օրս  Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ և «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար,

2008 թ.-ից մինչ օրս  ԵՊԲՀ ֆակուլտետային խորհրդի անդամ է, ներքին հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի անդամ,

2011 թ.-ից մինչ օրս  ՀՀ ՊՆ կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ,

2012 թ.-ից մինչ օրս  ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ,

2018 թ․-ից մինչ օրս  ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական էնդոկրինոլոգիայի գծով

2015 թ-ին - հիմնել է Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիա, որի նախագահն է։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ.-ին պաշտպանել է  թեկնածուական թեզը։

2014 թ.-ին  պաշտպանել է դոկտորական  թեզը։

2017 թ.-ին «Բազմակենտրոն, 3-րդ փուլի, պատահական ընտրությամբ, բաց պիտակավորմամբ, ակտիվ վերահսկվող, զուգահեռ խմբով, աճի հորմոնի անբավարարությամբ տառապող (ԱՀԱ) նախապուբերտատ երեխաների վրա անցկացվող փորձարկում 52 շաբաթ տևողությամբ՝ հետազոտելու համար շաբաթական մեկ անգամ տրվող TransCon hGH-ի անվտանգությունը, հանդուրժողականությունը և արդյունավետությունը՝ ի հակադրություն ստանդարտ օրական hGH փոխարինող բուժմանը» կլինիկական հետազոտության գլխավոր հետազոտող։

2018 թ.-ին   “EnliGHten՝ Բազմակենտրոն,  3-րդ փուլի, երկարաժամկետ, բաց փորձարկում, որի նպատակն է ուսումնասիրել շաբաթական մեկ անգամ նշանակվող ԹրանսՔոն մԱՀ-ի(TransCon hGH) անվտանգությունը և արդյունավետությունը՝ ԹրանսՔոն մԱՀ-ի  նախորդող   կլինիկական փորձարկումը ավարտած, աճի հորմոնի անբավարարությամբ (ԱՀԱ) երեխաների մոտ” կլինիկական հետազոտության գլխավոր հետազոտող։

Վերապատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիցս մասնակցել է մասնագիտական վերապատրաստման տարբեր դասընթացների Ավստրիայում, Շվեդիայում, ՌԴ-ում,  Գերմանիայում,  ՈՒկրաինայում, Վրաստանում,  Հունգարիայում։

2002 թ.-ին - անցել է վերապատրաստում Հուդինգեի հոսպիտալի էնդոկրինոլոգիայի և մետաբոլիզմի կենտրոնում Ստոկհոլմ,Շվեդիա

2004 և 2008 թթ.-ին - անցել է վերապատրաստում Բաոմհերցիգե Բրուդեր համալսարանական հոսպիտալի ներքին հիվանդությունների բաժանմունքում, Գռաց, Ավստրիա

2004 թ.-ին -անցել է վերապատրաստում Համառուսական էնդոկրինոլոգիական գիտահետազոտական կենտրոնի դիաբետիկ ոտնաթաթի բաժանմունքում,Մոսկվա,ՌԴ

2009 թ.-ին - անցել է վերապատրաստում Շարիտե համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքում ք.Բեռլին, Գերմանիա։

2010- 2016 թթ.-ին - մասնակցել է Դիաբետի Ուսունմասիրման Եվրոպական Ասոցիացիայի (EASD) հետդիպլոմային կուրսերին քք. Կիև, Օդեսսա (ՈՒկրաինա), ք.Թբիլիսի (Վրաստան), Բուդապեշտ (Հունգարիա)

2015 թ. - մասնակցել է Medtronic Academia –ի կողմից կազմակերպված դասնթացներին նվիրված ինսւլինային պոմպերին և գլուկոզայի շուևջօրյա մոնիտորինգին

01.12-30.12.2016 մասնագիտական վերապատրաստում մանկական էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական էնդոկրինոլոգիական ասոցիացիայի վարչության անդամ, օստեոպորոզի սեկցիայի նախագահ

Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիայի վարչության անդամ

Շաքարախտի ուսումնասիրության Եվրոպական ասոցիացիայի անդամ

Եվրոպական Էնդոկրինոլոգիայի ասոցիացիայի անդամ

2017 թ. ապրիլի  6-8 առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Դիաբետի Ուսումնասիրման Եվրոպական Ասոցիացիայի (EASD) հետդիպլոմային կուրսերը։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին։

Դասավանդում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ

2018 թ. Պատվոգիր և շնորհակալագիր ՀՀ Առողջապահության նախարի կողմից[4]

Անձնական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ելենա Միխայիլի Աղաջանովա». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «Ելենա Միխայիլի Աղաջանովա, բ.գ.դ., պրոֆեսոր — Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «ԱՂԱՋԱՆՈՎԱ ԵԼԵՆԱ ՄԻԽԱՅԻԼԻ». www.vorak.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.