Եգոր Դրուժինին
Եգոր Դրուժինին Егор Дружинин | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | դերասան, պարուսույց, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Egor Druzhinin Վիքիպահեստում |
Եգոր Վլադիսլավովիչ Դրուժինին (մարտի 12, 1972, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, կինոռեժիսոր, խորեոգրաֆ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգոր Դրուժինինը ծնվել է 1972 թվականին Սանկտ Պետերբուրգում, խորեոգրաֆ Վլադիսլավ Յուրևիչ Դրուժինինի ընտանիքում, ով աշխատել Վերա Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում և իր մնջախաղերի «Квадрат» ստուդիայի հետ[1]։ Եգոր Դրուժինինը հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ մարմնավորել է գլխավոր դեր «Պետրովի և Վասեչկինի արկածները» և «Պետրովի և Վասեչկինի արձակուրդները» ֆիլմերում։ «Այն ևս մեկ արկած էր։ Արձակուրդները անցկացնելու միջոց, դպրոց չգնալու, երբ ունեինք նկարահանումներ», ― հիշել է հետագայում Դրուժինինը[2]։ Խորթ քույրը՝ Լիզան 18 տարով փոքր է նրանից։
Ավարտել է Պետերբուրգի թատրոնի, երաժշտության և կինոմատոգրաֆիայի պետական համալսարանը, աշխատել է Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում։
Որպես խորեոգրաֆ աշխատել է այնպիսի հայտնի էստրադային արտիստների հետ, ինչպիսիք են՝ Ֆիլիպ Կիրկորովը, Լայմա Վայկուլեի, «Блестящие» խմբի և այլոց հետ։
Պար է դասավանդել «Աստղերի ֆաբրիկա» հեռուստածրագրում։
Վերջին տարիներին սկսել է զբաղվել թատերական բեմադրություններով։ Ներկա պահին համարվում է ռեժիսոր, խորեոգրաֆ և «Ամեն տեղ կյանք» մյուզիքլի արտիստ, «Պարեր աստղերի հետ» հայտնի շոուի ժյուրի
2003-2004 թվականներին եղել է «Ոսկե գրոմոֆոն» հիթ֊շքերթի հաղորդավարը Первом канале հեռուստաալիքով։
2014 թվականից համարվում է «Պարեր» հաղորդման ժյուրիի անդամ և ուսուցիչ ՏՆՏ ալիքով։
2017 թվականի մարտից համարվում է «Պարում են բոլորը» շոուի ժյուրի, որը ցուցադրվում է "Россия" հեռուստաալիքով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է դերասանուհի Վերոնիկա Իցկովիչի հետ, ունեն երեք երեխա՝ աղջիկը՝ Ալեքսանդրան և որդիները՝ Տիխոնը և Պլատոնը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 – Պետրովի և Վասեչկինի արկածները, հասարակ և անհավատալի - Պետյա Վասեչկին
- 1984 - Պետրովի և Վասեչկինի արձակուրդները, հասարակ և անհավատալի - Պետյա Վասեչկին
- 2004 - Ալի Բաբան և քառասուն ավազակները - Ալի Բաբա
- 2004 - Բալզակյան տարիք - Ռոմա
- 2005 - Վիոլա Տարականովան։ Հանցագործության կրքերի աշխարհում - Մաքս
- 2006 - Առաջին Արագ
- 2008 - Ավրորայի սերը
- 2009 - Սերը դասակարգված որպես «Ամբողջովին գաղտնի» 2 - թիկնապահ
- 2011 - Լուսանշան (22 սերիա)
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորեոգրաֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002-2003 - Աստղերի ֆաբրիկա
- 2014-2016 - Պարեր
Մուլտֆիլմների կրկնօրինակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 - Կրուդս ընտանիք - Մալոյ
- 2015 - Ցանկապատից այն կողմ - Վիրտ
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002-2003 – մյուզիքլ «Չիկագո» (դերը՝ անսամբլի արտիստ)
- 2004 - մյուզիքլ «12 աթոռ» (խորեոգրաֆ - բեմադրող)
- 2005 - մյուզիքլ «Cats» (ռեժիսոր)
- 2009 - մյուզիքլ «Պրոդյուսերներ» (Լեո Բլում, «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում)
- 2010-2011 - մյուզիքլ «Սեր և լրտեսություն» (խորեոգրաֆ)
- 2011 - «Ամեն տեղ կյանք» ներկայացում (ռեժիսոր, խորեոգրաֆ, Մորյաչկա և Պիժոնա դերերը մարմնավորող)[3]
Երմոլովի անվան թատրոնում եղել է «1900» և «Երազանքի նվագախումբ։ Պղինձ» ներկայացումների խորեոգրաֆ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дружинин Егор — Биография — Актёры советского и российского кино
- ↑ Егор Дружинин: «Васечкина закалила Америка»
- ↑
«Ангелова Кукла» բեմադրությունը - Նիկիտա Միխալկովի ակադեմիայի ներկայացումը։ Ներկայացման պրոդյուսերն է եղել Լեվանովա Կարոլինան
- 2014 - 2015- «Ангелова Кукла» բեմադրությունը (խորեոգրաֆ, ռեժիսոր, դերասան)