Եգեմեն Քազաքստան
Եգեմեն Քազաքստան ղազ.՝ Егемен Қазақстан և ղազ.՝ Egemen Ķazaķstan[1] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | ղազախերեն |
Հիմնադրվել է | 1919 |
Երկիր | Ղազախստան |
Գրասենյակ | Աստանա, Ղազախստան |
Հրատարակության պատմություն | 1919-ից մինչ այժմ |
Հաճախականություն | ամեն օր |
ISSN | 1999-9720 |
Պարգևներ | |
Կայք | egemen.kz(ղազախ.) |
«Եգեմեն Քազաքստան», ամենօրյա պաշտոնական ղազախերեն թերթ։ Մինչև 1990-ականների սկիզբը «Սոցիալիստիկ Կազախստան» («Սոցիալիստական Ղազախստան»), օրաթերթ։ Լուսաբանում է պետական մարմինների գործունեության մասին պաշտոնական տեղեկություններ, իրավական ակտեր, ներքին և արտաքին քաղաքականության մասին պաշտոնական տեսակետեր։
Հիմնվել է 1919 թվականին Oրենբուրգում, որն այն ժամանակ Կազախստանի մայրաքաղաքն էր, այն ժամանակ կրելով «Յուշկին» անվանումը (ղազ.՝ Ұшқын, «Կայծ»)։ 1920 թվականին վերանվանվեց «Էնբեկ Տուը» (ղազ.՝ Еңбек туы «Աշխատանքային դրոշ»), իսկ 1925 թվականին «Էնբեկշի խազախ» (ղազ.՝ هݣبهکشى قازاق «Աշխատանքային Ղազախ»), այդ ժամանակ էլ խմբագրությւոնը տեղափոխվեց Կզըլ-Օրդա։ 1937 թվականից ստացել է «Սոցիալիստիկ Կազախստան» անվանումը։ Ղազախստանի կոմկուսի ԿԿ, Ղազախստանի ԽՍՀ գերագույն խորհրդի և մինիստրների խորհրդի օրգանն էր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1957 թվական)։
Ներկայումս Լույս է տեսնում Ալմաթիյում։ 2008 թվականին տպաքանակը 135 հազար էր, իսկ 1975 թվականին 150,4 հազար օրինակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1999-9720
- ↑ «Министр культуры и информации РК встретился с журналистами газеты «Егемен Казахстан»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 44)։ |