Դևիլ Մինասբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծնվել էմայիսի 23, 1934(1934-05-23)[1] (89 տարեկան)
ԾննդավայրՇուշի, Շուշիի շրջան (ԼՂԻՄ), Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատանքՄասնակցել է «Պ-6», «Պ-7», «Պ-35» հականավային հրթիռների ստեղծմանը, «Ռեդուկտ» ցամաքային պաշտպանության հականավային համալիրի ստեղծմանը։
ԾնողներԱվագ Մինասբեկյան, Ելենա Գրիգորևնա
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Դևիլ Ավագի Մինասբեկով (Մինասբեկյան, մայիսի 23, 1934(1934-05-23)[1], Շուշի, Շուշիի շրջան (ԼՂԻՄ), Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ), շարժիչների ինժեներ տեխնոլոգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի մայիսի 23-ին։ Մինասբեկովի հայրն Ավագ Մինասբեկյանն էր, որը սերում էր Մինասբեկյան իշխանական տոհմից։ Իսկ նրա մայրը Ելենա Գրիգորևնան էր, ծնվել էր Թբիլիսիում։ Դևիլ Մինասբեկովը ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի հրթիռային տեխնիկայի ֆակուլտետը։ Բարձրագույն տեխնիկական ուսումնարանն ավարտելուց հետո ակադեմիկոս Վ.Չելոմեյի կոնստրուկտորական բյուրոյում աշխատանքի անցնելով որպես շարքային ինժեներ` նա դառնում է առաջատար լաբորատորիայի պետ[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից դարձել է գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, հետո էլ «Մեքենաշինություն» գիտարտադրական միավորման կենտրոնական բյուրոյի պետի տեղակալ։ 1956 թվականին Ակադեմիկոս Չելոմեյի կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվել է առաջին «Պ-5» առաջին ծովային թևավոր հրթիռը։ Հետագայում Դևիլը նույն բյուրոյում ստեղծում է «Պ-6», «Պ-7», «Պ-35», հականավային հրթիռներ «Ռեդուկտ» ցամաքային պաշտպանության համալիրները հականավային։ Հաջորդ տարիներին նա ստեղծում է «Պ-500» հականավային հրթիռներ։ Իսկ 70-80-ական թվականներին ստեղծում է թևավոր հրթիռների նոր սերունդ «Ամետիստ», և «Մալախիտ»։ Հականավային հրթիռների գործում մատուցած մեծ ծառայությունների համար, 1988 թվականին, նրան շնորհվում է ԽՍՀՄ պետական մրցանակ[3]։ Մինասբեկովը մի քանի հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Դ. Մինասբեկովն ու Արցախը[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին, երբ Մինասբեկովը պետական մրցանակ էր ստացել, սկսվում է արցախյան շարժումը։ Նույն թվականին տեղի է ունենում նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Հայտնի գիտնականն իր մրցանակի ողջ դրամական հասույթը տրամադրել է Հայաստանի երեխաների օգնության հիմնադրամին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15091
  2. Հարութունյան Վ. Բ., Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում, Էջմիածին, 2000, էջ 34
  3. Նույն տեղում, էջ 35

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]