Դևիլ Մինասբեկյան
Ծնվել է | մայիսի 23, 1934[1] (90 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Շուշի, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատանք | Մասնակցել է «Պ-6», «Պ-7», «Պ-35» հականավային հրթիռների ստեղծմանը, «Ռեդուկտ» ցամաքային պաշտպանության հականավային համալիրի ստեղծմանը։ |
Ծնողներ | Ավագ Մինասբեկյան, Ելենա Գրիգորևնա |
Պարգևներ և մրցանակներ |
Դևիլ Ավագի Մինասբեկով (Մինասբեկյան, մայիսի 23, 1934[1], Շուշի, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), շարժիչների ինժեներ տեխնոլոգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1934 թվականի մայիսի 23-ին։ Մինասբեկովի հայրն Ավագ Մինասբեկյանն էր, որը սերում էր Մինասբեկյան իշխանական տոհմից։ Իսկ նրա մայրը Ելենա Գրիգորևնան էր, ծնվել էր Թբիլիսիում։ Դևիլ Մինասբեկովը ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի հրթիռային տեխնիկայի ֆակուլտետը։ Բարձրագույն տեխնիկական ուսումնարանն ավարտելուց հետո ակադեմիկոս Վ.Չելոմեյի կոնստրուկտորական բյուրոյում աշխատանքի անցնելով որպես շարքային ինժեներ` նա դառնում է առաջատար լաբորատորիայի պետ[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականից դարձել է գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, հետո էլ «Մեքենաշինություն» գիտարտադրական միավորման կենտրոնական բյուրոյի պետի տեղակալ։ 1956 թվականին Ակադեմիկոս Չելոմեյի կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվել է առաջին «Պ-5» առաջին ծովային թևավոր հրթիռը։ Հետագայում Դևիլը նույն բյուրոյում ստեղծում է «Պ-6», «Պ-7», «Պ-35», հականավային հրթիռներ «Ռեդուկտ» ցամաքային պաշտպանության համալիրները հականավային։ Հաջորդ տարիներին նա ստեղծում է «Պ-500» հականավային հրթիռներ։ Իսկ 70-80-ական թվականներին ստեղծում է թևավոր հրթիռների նոր սերունդ «Ամետիստ», և «Մալախիտ»։ Հականավային հրթիռների գործում մատուցած մեծ ծառայությունների համար, 1988 թվականին, նրան շնորհվում է ԽՍՀՄ պետական մրցանակ[3]։ Մինասբեկովը մի քանի հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Դ. Մինասբեկովն ու Արցախը
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին, երբ Մինասբեկովը պետական մրցանակ էր ստացել, սկսվում է արցախյան շարժումը։ Նույն թվականին տեղի է ունենում նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Հայտնի գիտնականն իր մրցանակի ողջ դրամական հասույթը տրամադրել է Հայաստանի երեխաների օգնության հիմնադրամին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15091
- ↑ Հարութունյան Վ. Բ., Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում, Էջմիածին, 2000, էջ 34
- ↑ Նույն տեղում, էջ 35
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 23 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Խորհրդային ճարտարագետներ