Դուչենտո
Արտաքին տեսք
Դուչենտո (իտալ.՝ ducento – 12–րդ դար, բառացի՝ երկուհարյուր), իտալական մշակույթի պատմության փուլերից մեկը, որ սկիզբ դրեց պրոտոռենեսանսի արվեստին։ Այդ շրջանին բնորոշ են տեղական բազմաթիվ գեղարվեստական դպրոցների առաջացումը, բյուզանդական և գոթական պատկերագրության շրջանակներում ռեալիստական միտումների աճը, իրական աշխարհի և անտիկ ժառանգության հանդեպ հետաքրքրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 461)։ |