Դորին Միրեմբեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում, հեռուստատեսային գովազդային հոլովակներում, նաև՝ հեռուստասերիալներում, որոնցից հիշարժան են հատկապես Deception NTV-ն, որտեղ մարմնավորել է Ստեֆանիին, և ռեժիսոր Նանա Քագայի նկարահանած Beneath The Lies-ը, որտեղ խաղացել է Միրիամի դերը։ Հիմնադրելով իր սեփական կինոընկերությունը՝ Amani House-ը, և հանդես գալով որպես կինոռեժիսոր՝ Դորին Միրեմբեն արդեն նկարահանել է երկու կինոնկար։ Առաջինը A Dog Story-ն է, որը փորձարարական լինելով հանդերձ, բազմիցս պարգևատրման է առաջադրվել մի շարք կինոփառատոներում և 2006 թվականինPearl միջազգային կինոփառատոնում մրցանակներ է շահել «Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասան» և «Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգերում[2][5]։ Նրա ստեղծած երկրորդ ֆիլմը կրում է Nectar վերնագիրը[6]։
Դորին Միրեմբեն պատշաճ մակարդակով կատարում է նաև Կամպալայում գործող ատամնաբուժական Pan Dental Surgery ընկերության խորհրդատու մասնագետի իր պարտականությունները[7]։
↑«OFFICIAL SELECTION»(PDF). Zanzibar International Film Festival (Ziff). Արխիվացված է օրիգինալից(PDF) 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.