Դորին Միրեմբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորին Միրեմբե
Ծնվել էհոկտեմբերի 4, 1987(1987-10-04) (36 տարեկան)
ԾննդավայրGayaza, Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա
Մասնագիտությունկինոդերասանուհի և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ

Դորին Միրեմբե (անգլ.՝ Doreen Mirembe, հոկտեմբերի 4, 1987(1987-10-04), Gayaza, Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա), ուգանդացի դերասանուհի, կինոռեժիսոր[1][2], պրոդյուսեր, Amani կինոընկերության հիմնադիր, Pan Dental Surgery ընկերության խորհրդատու[3] She has acted in numerous films and TV series as well as producing her own movies.[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորին Միրեմբեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում, հեռուստատեսային գովազդային հոլովակներում, նաև՝ հեռուստասերիալներում, որոնցից հիշարժան են հատկապես Deception NTV-ն, որտեղ մարմնավորել է Ստեֆանիին, և ռեժիսոր Նանա Քագայի նկարահանած Beneath The Lies-ը, որտեղ խաղացել է Միրիամի դերը։ Հիմնադրելով իր սեփական կինոընկերությունը՝ Amani House-ը, և հանդես գալով որպես կինոռեժիսոր՝ Դորին Միրեմբեն արդեն նկարահանել է երկու կինոնկար։ Առաջինը A Dog Story-ն է, որը փորձարարական լինելով հանդերձ, բազմիցս պարգևատրման է առաջադրվել մի շարք կինոփառատոներում և 2006 թվականին Pearl միջազգային կինոփառատոնում մրցանակներ է շահել «Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասան» և «Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգերում[2][5]։ Նրա ստեղծած երկրորդ ֆիլմը կրում է Nectar վերնագիրը[6]։

Դորին Միրեմբեն պատշաճ մակարդակով կատարում է նաև Կամպալայում գործող ատամնաբուժական Pan Dental Surgery ընկերության խորհրդատու մասնագետի իր պարտականությունները[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Հեռուստասերիալը Դերը Նշումներ
2019 - Kyaddala Ռեժիսոր՝ Էմանուել Իկուբեսե
2017 - The Honourables Պատվելի Սպեցիոզա Սցենարիստ՝ Ջոն Սսեգովա
Mistakes Girls Do
2014–2016 Beneath the lies - The Series Մարիամ Սցենարիստ՝ Նանա Քագա Մաքֆերսոն
2013–2016 Deception NTV Ստեֆանի
Nectar Իր իսկ թողարկածն է։
2016 New Intentions Ֆեյվոր
2015 Queen of Katwe Նախապես չնախատեսված դեր
Belated Troubles
No Lie Ֆլավիա Սցենարիստ՝ Մարիամ Նգադիրե
Love Makanika Սինդի

Մրցանակներ, առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակները
Տարին Մրցանակաբաշխությունը Անվանակարգը Ֆիլմը/Հեռուստասերիալը Արդյունքը Մրցանակի արժանացածը
2017 Zanzibar International Film Festival[8][9] Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Nectar Առաջադրված
Slum Film Festival Լավագույն կարճամետրաժ ֆիլմ A Dog Story Առաջադրված
Silicon Valley African Film Festival Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Առաջադրված
2016 Pearl International Film Festival[10] Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասանուհի Հաղթանակ Դորին Միրեմբե
Կարճամետրաժ ֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ Մայքլ Վավույո Կրտսեր
Լավագույն սցենար Առաջադրված
Africa International Film Festival Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Առաջադրված
Uganda Film Festival Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Առաջադրված
Afro Film Festival (ANANSE) Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Africa: Roots, Kunta Kinte Returns to TV Screens». The Observer. All Africa. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  2. 2,0 2,1 Omachona Eguda (2017 թ․ սեպտեմբերի 13). «On Film and African Art: 7 Young African Filmmakers to Watch». Omenka Online. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Isaac Tugume. «Medic Ventures Into Movie Industry – chimplyf». Chimplyf.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «City Medic Joins Movie Bandwagon – Oruganda Rw' Abachwezi». ChweziClan.com. 2017 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Lilian, Ntege (2017 թ․ հուլիսի 5). «Mars Babe: Doreen Mirembe; dentist filmmaker». Lilian Ntege. The Observer.
  6. «City Medic Joins Movie Bandwagon – Red Pepper Uganda». Redpepper.co.ug. 2017 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «Meet The Team». Pan Dental Surgery. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Zanzibar Film Festival 2017 Nominees - Risk Takers». Risk Takers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  9. «OFFICIAL SELECTION» (PDF). Zanzibar International Film Festival (Ziff). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. «PEARL INTERNATIONAL FILM FESTIVAL (P.I.F.F) 2016 NOMINATIONS LIST». PEARL INTERNATIONAL FILM FESTIVAL. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]