Դոնի Ռոստովի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնի Ռոստովի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչԴոնի Ռոստով
Հաստատված1996
ՎահանՖրանսիական

Դոնի Ռոստովի զինանշան, Դոնի Ռոստով քաղաքի պաշտոնական նշաններից մեկը զինանշանն է (նաև օրհներգը, դրոշը)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի առաջին զինանշանը հաստատվել է 1811 թվականի հուլիսի 20-ին։

Համապատասխան պատկերով և նկարագրությամբ հոդվածը առկա է Պ.Պ. Ֆոն Վինկլերի ալբոմներից մեկում։ Նկարագրությամբ ասվում է.

«Երկնագույն դաշտում աշտարակն է։ Կապույտ դաշտը նշանակում է վայրենի ցեղերից պաշտպանվելը, արգելքը, աշտարակը` նրանցից բարձր լինելը։ Կարմիր դաշտում զինամթերք է։ Դա վկայում է այն մասին, որ նրանք միշտ հաղթել են թշնամիներին»[2]։

Երկրորդ, ոչ պաշտոնական զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին ի հայտ եկավ Դոնի Ռոստովի երկրորդ, ոչ պաշտոնական զինանշանը։ Այն ստեղծել էր պատմաբան Ա.Ա. Սկալկովսկին։

«Վերևի ձախ մասում վահանն է։ Վահանի բարձրությունը խորհրդանշում է հաջողությունը։ Կապույտ դաշտում աշտարակն է։ Աշտարակի վերևում հաղթանակ տարած զինվորն է»։

Սկզբում այս զինանշանի վահանը գտնվել է վերին կենտրոնական հատվածում, հետո տեղափոխվել է ձեխ հատված[3]։

Երրորդ, ոչ պաշտոնական զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին քաղաքագլուխ Ա.Մ. Բայկովը պատվիրել է քաղաքի դրոշակ` քաղաքի զինանշանով։

«Այս զինանշանը իմաստով մոտ է նախորդ զինանշանին։ Վերևի ձախ մասում վահանն է։ Վահանի բարձրությունը խորհրդանշում է հաջողությունը։ Աշտարակի վերևում հաղթանակ տարած զինվորն է»։

Այս երկու տարբերակները, պաշտոնական ընդունում չստացան, բայց աշխատանքը կատարվել էր պրոֆեսիոնալ մակարդակով։

Չորրորդ, պաշտոնական զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին Դոնի Ռոստովը ստացել է մարզի գլխավոր քաղաքի կոչումը և համապատասխան իրավունքները։ Այս զինանշանը պաշտոնապես հաստատվել է։

«Այս զինանշանը իմաստով մոտ է նախորդ երկու զինանշաներին։ Վերևում թագ է պատկերված։ Թագի բարձրությունը խորհրդանշում է հաջողությունը։ Աշտարակի կողքին հաղթանակ տարած զինվորն է»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Герб Ростова-на-Дону: фото, значение. Описание герба Ростова-на-Дону». www.votpusk.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. Геральдика.ру. «Гербы и флаги | Геральдика.ру». geraldika.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. «Герб Ростова-на-Дону». www.heraldicum.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.