Դոնի Ռոստովի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնի Ռոստովի զինանշան
Coat of Arms of Rostov-on-Don.svg
Մանրամասնություններ
Կրիչ Դոնի Ռոստով
Հաստատված 1996
Վահան Ֆրանսիական

Դոնի Ռոստովի զինանշան, Դոնի Ռոստով քաղաքի պաշտոնական նշաններից մեկը զինանշանն է (նաև օրհներգը, դրոշը)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Герб ростова 1811.gif

Դոնի Ռոստովի առաջին զինանշանը հաստատվել է 1811 թվականի հուլիսի 20-ին:

Համապատասխան պատկերով և նկարագրությամբ հոդվածը առկա է Պ.Պ. Ֆոն Վինկլերի ալբոմներից մեկում: Նկարագրությամբ ասվում է.

«Երկնագույն դաշտում աշտարակն է: Կապույտ դաշտը նշանակում է վայրենի ցեղերից պաշտպանվելը, արգելքը, աշտարակը` նրանցից բարձր լինելը: Կարմիր դաշտում զինամթերք է: Դա վկայում է այն մասին, որ նրանք միշտ հաղթել են թշնամիներին»[2]:

Երկրորդ, ոչ պաշտոնական զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Неофицальный герб ростова 1.gif

19-րդ դարի կեսերին ի հայտ եկավ Դոնի Ռոստովի երկրորդ, ոչ պաշտոնական զինանշանը: Այն ստեղծել էր պատմաբան Ա.Ա. Սկալկովսկին:

«Վերևի ձախ մասում վահանն է: Վահանի բարձրությունը խորհրդանշում է հաջողությունը: Կապույտ դաշտում աշտարակն է: Աշտարակի վերևում հաղթանակ տարած զինվորն է»:

Սկզբում այս զինանշանի վահանը գտնվել է վերին կենտրոնական հատվածում, հետո տեղափոխվել է ձեխ հատված[3]:

Երրորդ, ոչ պաշտոնական զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Неофицальный герб ростова 2.gif

1864 թվականին քաղաքագլուխ Ա.Մ. Բայկովը պատվիրել է քաղաքի դրոշակ` քաղաքի զինանշանով:

«Այս զինանշանը իմաստով մոտ է նախորդ զինանշանին: Վերևի ձախ մասում վահանն է: Վահանի բարձրությունը խորհրդանշում է հաջողությունը: Աշտարակի վերևում հաղթանակ տարած զինվորն է»:

Այս երկու տարբերակները, պաշտոնական ընդունում չստացան, բայց աշխատանքը կատարվել էր պրոֆեսիոնալ մակարդակով:

Չորրորդ, պաշտոնական զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Coat of Arms of Rostov-na-Donu.png

1904 թվականին Դոնի Ռոստովը ստացել է մարզի գլխավոր քաղաքի կոչումը և համապատասխան իրավունքները: Այս զինանշանը պաշտոնապես հաստատվել է:

«Այս զինանշանը իմաստով մոտ է նախորդ երկու զինանշաներին: Վերևում թագ է պատկերված: Թագի բարձրությունը խորհրդանշում է հաջողությունը: Աշտարակի կողքին հաղթանակ տարած զինվորն է»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Герб Ростова-на-Дону: фото, значение. Описание герба Ростова-на-Дону»։ www.votpusk.ru։ Վերցված է 2017-01-08 
  2. Геральдика.ру։ «Гербы и флаги | Геральдика.ру»։ geraldika.ru։ Վերցված է 2017-01-08 
  3. «Герб Ростова-на-Дону»։ www.heraldicum.ru։ Վերցված է 2017-01-08