Դոն Նոթս
Ջեսսի Դոնալդ (Դոն) Նոթս[6] (անգլ.՝ , հուլիսի 21, 1924[1][2][3][…], Morgantown, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ - փետրվարի 24, 2006[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկական ֆիլմի և հեռուստատեսության կատակերգու դերասան։ Նա հինգ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի՝ կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոն Նոթսը ծնվել է Արևմտյան Վիրջինիայի Մորգանթաուն քաղաքում։ Նա մեծացել է Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանում։ Նոթսը ունեցել է երկու եղբայր, որոնցից մեկը մահացել է ասթմայից, երբ Նոթսը դեռ դեռահաս էր։ Նա ավարտել է Մորգանթաունի դպրոցը և ստացել կրթություն Արևմտյան Վիրջինիայի համալսարանում։ Նա սկսել է հանդես գալ որպես որովայնախոս և աճպարար դեռևս դպրոցն ավարտելուց առաջ: Բանակում ծառայության ժամանակ, երբ պատերազմ էր, Նոթսը զբաղվել է զինվորներ համար ժամանցային շոուների կազմակերպմամբ։ 1948 թվականին Նոթսը ամուսնացել է, զույգն ունեցել է երկու երեխա։ 1969 թվականին նա բաժանվել է։ Բրոդվեյում մի քանի դերերից և Դժվար է լինել սերժանտ ֆիլմում դերից հետո նա դարձել է Սթիվ Ալլենի շոուին մշտական հրավիրվող աստղ։ Նոթսը ստացել է հինգ «Էմմի» մրցանակ 1960-1965 թվականներին Էնդի Գրիֆիտի շոուում իր աշխատանքի համար։ Շոուից հեռնալուց հետո նա նկարահանվել է շատ ֆիլմերում։ Իր կեսդարյա կարիերայի ընթացքում Նոթսը խաղացել է ավելի քան 25 ֆիլմում և 7 հեռուստասերիալում։ «Այս խելագար, խելագար, խելագար, խելագար աշխարհը» ֆիլմում նա խաղացել է այնպիսի կատակերգական դերասանների հետ, ինչպիսիք են Բաստեր Կիտոնը և Ջոնաթան Ուինտերսը։ 1997 թվականին նա «Կատուները չեն պարում» մուլտֆիլմում հնչյունավորել է Կրիային։ Դոն Նոթսը մահացել է 2006 թվականին Լոս-Անջելեսում[7][8][9]։ Թաղվել է Լոս-Անջելեսի Վեստվուդի գերեզմանոցում։
1998 թվականին Նոթսի հայրենի քաղաքում փողոց է անվանվել նրա պատվին։
Նոթսի պատվին արձանը բացվել է 2016 թվականի հուլիսի 23-ին նրա հայրենի քաղաք Մորգանթաունում՝ Մետրոպոլիտեն թատրոնի դիմաց՝ Հայ Սթրիթում[10]:
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
1958 | Դժվար է լինել սերժանտ | No Time for Sergeants | կապրալ Ջոն բրաուն |
1960 | Արթնացրեք ինձ, երբ սա կավարտվի | Wake Me When It's Over | սերժանտ Փերսի Ուորրեն |
1961 | Վերջին անգամը, երբ ես տեսա Արչիին | The Last Time I Saw Archie | հրամանատար Հարրի Լիթլ |
1963 | Այս խելագար, խելագար, խելագար, խելագար աշխարհը | It's a Mad, Mad, Mad, Mad World | նյարդային վարորդ |
1963 | Ես վերադարձա, սիրելիս | Move Over, Darling | հագուստի վաճառող |
1964 | Անկրկնելի Պարոն Լիմպետ | The Incredible Mr. Limpet | Հենրի Լիմպետ |
1966 | Ուրվականը և պարոն Չիկենը | The Ghost and Mr. Chicken | Լյութեր Հեգս |
1968 | Արևմուտքի ամենաթույլ հրացանը | The Shakiest Gun in the West | Բժիշկ Ջեսսի Հեյվուդ |
1975 | Չարաճճի բանդա | The Apple Dumpling Gang | Թեոդոր Օգելվի |
1976 | Զատկի տոները | No Deposit, No Return | Բերտ |
1976 | Թալան Մոնտե Կարլոյում | Herbie Goes to Monte Carlo | Ուիլլի Էփլգեյ |
1984 | Թնդանոթի վազք II | Cannonball Run II | Երկրորդ սպան |
1998 | Փլիզանտվիլ | Pleasantville | Վերանորոգման ծառայության աշխատող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/02/26/arts/television/26knotts.html?ex=1298610000&en=d30d65e9aa9aabda&ei=5090
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Knotts, Don, T/5». Together We Served. Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին. Վերցված է 2019-11-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Stan Bumgardner. «Don Knotts». The West Virginia Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2015-09-12-ին. Վերցված է 2015-10-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Don Knotts, Actor Known As Shaky Deputy, Dies at 81». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին. Վերցված է 2015-10-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Don Knotts, Ever Proud to Be a Bumbler». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-10-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jesse Wright. «Don Knotts Statue Unveiled in Morgantown» (անգլերեն). www.wvpublic.org. Արխիվացված է օրիգինալից 2020-06-09-ին. Վերցված է 2020-06-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 24 մահեր
- 2006 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Թոքի քաղցկեղից մահացածներ