Դոմինանտ սեպտակորդ
Դոմինանտ սեպտակորդ, ակորդի տեսակ։ Ակորդը երեք, չորս կամ ավելի երաժշտական հնչյուններն են, որոնք դասավորված են տերցիաներով։ Տերցիաներով դասավորված՝ 4 հնչյունից կազմված ակորդը կոչվում է սեպտակորդ։ Սեպտակորդներից ամենակարևորն ու ամենահաճախ օգտագործվողը դոմինանտ սեպտակորդն է։ Այն կարևոր դեր է խաղում դասական երաժշտության մեջ։ Դոմինանտ սեպտակորդն իր անունը ստացել է ներքևի և վերևի հնչյունների կազմած սեպտիմա ինտերվալի անունից։ Կրճատ նշանակումն է՝ D7։
Կառուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինանտ սեպտակորդը կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր (գամմայի 7-րդ աստիճանը բարձրացվում է կես տոնով) գամմաների 5-րդ աստիճանից։ Լուծվում է տոնիկական եռահնչյան մեջ՝ եռապատկված հիմնական տոնով։ Որպես օրինակ վերցնենք դո մաժոր գամման՝
Կառուցվում է մաժոր եռահնչյանը գումարելով փոքր տերցիա, կամ՝ մեծ տերցիա+փոքր տերցիա+փոքր տերցիա(մաժ35+փ3 կամ մ3+փ3+փ3)։
Շրջվածքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակորդը շրջվում է, երբ նրա մեջ մտնող հնչյուններից մեկը տեղափոխվում է մեկ օկտավա վերև։ Դոմինանտ սեպտակորդն ունի 3 շրջվածք՝ դոմինանտ կվինտսեքստակորդ, դոմինանտ տերցկվարտակորդ և դոմինանտ սեկունդակորդ։
Դոմինանտ կվինտսեքստակորդ D⁵⁶
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինանտ կվինտսեքստակորդը կառուցվում է, երբ D7-ի հիմնական(ներքևի) տոնը բարձրացվում է մեկ օկտավայով վերև, ներքևում մնում է տերցային տոնը։ Կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր գամմաների 7-րդ աստիճանից, փոքր տերցիա+փոքր տերցիա+մեծ սեկունդա (փ3+փ3+մ2) ինտերվալներից։ Լուծվում է տոնիկական եռահնչյան մեջ, կրկնապատկված հիմնական տոնով։
Դոմինանտ տերցկվարտակորդD³⁴
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինանտ տերցկվարտակորդը կառուցվում է, երբ D7-ի հիմնական և տերցային տոները բարձրացվում են մեկ օկտավայով վերև, ներքևում մնում է կվինտային տոնը։ Կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր գամմաների 2-րդ աստիճանից, փոքր տերցիա+մեծ սեկունդա+մեծ տերցիա(փ3+մ2+մ3) ինտերվալներից։ Լուծվում է լրիվ տոնիկական եռահնչյան մեջ։
Դոմինանտ սեկունդակորդ D²
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինանտ սեկունդակորդը կառուցվում է, երբ D7-ի հիմնական, տերցային և կվինտային տոները բարձրացվում են մեկ օկտավայով վերև։ Կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր գամմաների 4-րդ աստիճանից, մեծ սեկունդա+մեծ տերցիա+փոքր տերցիա (մ2+մ3+փ3) ինտերվալներից։ Լուծվում է տոնիկական սեպտակորդի մեջ՝ կրկնապատկված հիմնական տոնով։
Դոմինանտ սեպտակորդի ակորդների աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Benjamin, Horvit, and Nelson (2008). Techniques and Materials of Երաժշտություն, p. 46-47. ISBN 0-495-50054-2.